17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Դիվերսանտների կողմից սպանված տղային հուղարկավորել են փակ դագաղով. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, դիվերսանտների կողմից սպանված, Շահումյանի Նոր էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով: “Փակ բերել են, փակ տարել են”,- թերթին ասել է  Նոր Էրքեջի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը: Սմբատի ծնողները շատ վատ վիճակում են: Նա  ընտանիքի կրտսեր որդին էր շուտով պետք է գնար բանակ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու է ձերբակալվել Լեւոն Հայրապետյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները երեքշաբթի, Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում ձերբակալել են հայտնի մեծահարուստ, բարերար Լեւոն Հայրապետյանին: Մեր հայրենակիցը Մոսկվա էր ժամանել Մոնակոյից, որտեղ, ըստ տեղեկությունների, բնակություն է հաստատել:     Միայն այն հանգամանքը, որ հայտնի գործարարն ու մեկենասը ժամանելուն պես ձերբակալվել է, արդեն որոշակի հարցերի տեղիք է տալիս, բայց, նախ, մնացյալ տեղեկատվությունը:    […]

ՕԵԿ առաջնորդը տքնում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 18-ին Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին  “բոցաշունչ” ելույթ է ունենալու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Թերթի տեղեկություններով՝ այս ընթացքում Ա. Բաղդասարյանը տքնում է իր ելույթի վրա, որը լի է լինելու քննադատությամբ՝ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ եւ ժողովրդին իշխանություններից պաշտպանելու հռետորաբանությամբ։ Նման մի ելույթ էլ, ըստ թերթի աղբյուրների, պատրաստվում է  […]

Արձակուրդում գտնվող ԲՀԿ-ն ակտիվ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի, բայց ամռան այս տապին ԲՀԿ “այլընտրանքային” երկրապահների “կոմիտեն” փորձում է աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին՝ Մեղրուց մինչեւ Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաեւ չմոռանալով խոստումներ տալ, որ “եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու”: ԲՀԿ-ն այս օրերին ակտիվ է հատկապես Վարդենիսում: […]

Բարոնուհի Քոքսը հրաժարական է տվել. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, երեկ հրաժարական է տվել հայ-բրիտանական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին նա հայտնել է Լոնդոնում ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Միջխորհրդարանական խումբն ընդունել է նրա հրաժարականը: Խմբի նոր նախագահ է ընտրվել Ջոն Ուիթինգդեյլը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ծեծել է “ստրիպծիզյորշային”, երբ ստացել է սեքս անելու պահանջի մերժում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործը քննվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Տարբեր ազգությունների պատկանող, մաշկի տարբեր գույն ու էկզոտիկ գեղեցկություն ունեցող, տարբեր լեզուներով խոսող կանայք՝ երեւանյան գիշերային ակումբի մերկապարուհիներն էին այս գործով տուժողները, ովքեր ներողամտորեն էին վերաբերվում […]

Գեներալ Մանվելի ծնունդը տոն է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում նշել է իր 58-ամյակը: Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ իրականում Մ. Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է: “Նա հուլիսի 14-ին իր ընտանիքի հետ իրենց տանը նշել է: Բայց քանի որ “Երկրապահ” կամավորական միության անդամները համարում են, որ իր ծննդյան […]

“Գրանտների” մեծ խմբաքանակ է գալիս. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը “բարի ցանկություններով” եւ չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական “ֆորումներ” ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արեւմտյան հանրույթը, ըստ թերթի աղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ “խմբաքանակ” ուղարկել Հայաստան` քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլեւ դրանք վերահսկելու կառուցիկ մեխանիզմներ է կիրառում: Մանրամասները […]

Խորհրդարանական լսումները չեն լինի. Հայկական ժամանակ

Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։ Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար […]

ՕԵԿ-ը Դոն Կիխոտի դերում. Հայոց աշխարհ

 Որոշելով հուլիսի 18-ին միտինգ անել Թատերական հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, “Օրինաց երկիրը” այնուամենայնիվ մեծ ռիսկի է դիմում։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:    Խնդիրն այն չէ, թե ինչ կշահի կուսակցությունը։ Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի շահի։ Դոն Կիխոտը նույնպես պաշտպանում էր ճնշվածներին։ Եվ ի երախտագիտություն ճնշվածից ստացավ. “Անիծյա՛լ լինեն այս աշխարհի բոլոր թափառական ասպետները”։     […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի