29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու է ձերբակալվել Լեւոն Հայրապետյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.

Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները երեքշաբթի, Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում ձերբակալել են հայտնի մեծահարուստ, բարերար Լեւոն Հայրապետյանին: Մեր հայրենակիցը Մոսկվա էր ժամանել Մոնակոյից, որտեղ, ըստ տեղեկությունների, բնակություն է հաստատել: 

   Միայն այն հանգամանքը, որ հայտնի գործարարն ու մեկենասը ժամանելուն պես ձերբակալվել է, արդեն որոշակի հարցերի տեղիք է տալիս, բայց, նախ, մնացյալ տեղեկատվությունը: 

   Ռուսական ինտերնետային լրատվամիջոցները հաղորդում են, որ Լեւոն Հայրապետյանին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կասկածում է այսպես կոչված “կինգիսեպյան” հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Իր հերթին, որպես այդ հանցավոր խմբավորման պարագլուխ հիշատակվում է Բաշկորտոստանից նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւը, որի հետ ժամանակին Լեւոն Հայրապետյանը ծանոթ է եղել: 
   Թեպետ Հայրապետյանի պարագայում “ծանոթ է եղել” արտահայտությունը շատ բան չի ասում, քանզի մեր հայրենակիցը շատ-շատերի հետ է շփումներ ունեցել եւ նմանապես շատ-շատերն էլ իր հետ են ծանոթություն հաստատել: Ռուսական լրատվամիջոցները, ի դեպ, Հայրապետյանին հիշատակում են որպես “Վիկտոր Չեռնոմիրդինի ընկեր”:

Առանձին աղբյուրներ նշում են, որ Հայրապետյանը ոչ միայն նախկին, այլեւ ներկա բարձրաստիճան ռուսական պաշտոնյաների հետ է կապեր պահպանում, օրինակ, արտգործնախարար Լավրովի:
  

Ի դեպ, կոնկրետ Իզմեստիեւի գործն ու դրա մանրամասներն էլ ինքնին հետաքրքիր են: 
   Նա ձերբակալվել է 2007 թվականին՝ հիշյալ խմբավորման պարագլուխը կամ ղեկավարներից մեկը լինելու մեղադրանքով: Իսկ այդ հանցավոր խմբավորման “հաշվին” տասնյակ սպանություններ են, այլ աղմկահարույց հանցագործություններ, որոնց մի մասը կապված է Բաշկորտոստանի վառելիքաէներգետիկ համալիրի սեփականաշնորհման գործընթացի հետ: Ի դեպ, կա տեսակետ, որ չնայած Իզմեստիեւը ցմահ ազատազրկման է դատապարտվել, նա այս ամենի մեջ ընդամենը “քավության նոխազ” է: 
  

    Տվյալ դեպքում հետաքրքիր է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ն նրան այլ վայրում է ձերբակալել, ապա սովորական չվերթով տեղափոխել Մոսկվա եւ ձերբակալությունը փաստաթղթավորել օդանավակայանում:

   Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ հայտնի հայ գործարարի դեպքում էլ ռուսական հատուկ ծառայությունները նույն մեթոդն են կիրառել: Հակառակ պարագայում Լեւոն Հայրապետյանը, իմանալով, որ իրեն պատրաստվում են ձերբակալել, ինչո՞ւ պետք է թողներ Մոնակոն եւ մեկներ Մոսկվա: 
  

  Կամ էլ մեր հայրենակիցը լիովին վստահ է իր անմեղության հարցում եւ այսպես ասած՝ կամովին եկել է, որ հարցականներ չմնան: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, որ ՌԴ իրավապահ մարմինները մտադիր են կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան: 

  

Ըստ տարածված տեղեկությունների, Լեւոն Հայրապետյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ է տվել հիշատակված Իգոր Իզմեստիեւը, որը մասնավորապես նշել է, թե մեր հայրենակիցն առնչություն ունի “Բաշնեֆթ” էներգետիկ ընկերության հետ կապված մեքենայություններին: Այն, որ Լեւոն Հայրապետյանը նաեւ նավթի ու նավթամթերքի բիզնեսով է զբաղվել, հայտնի է, բայց թե որքանո՞վ են հիմնավորված հիշյալ կասկածները, հուսանք, ընթացքում կպարզվի ու հայտնի կդառնա հանրությանը: 
  

Հայրապետյանը, առհասարակ, ազդեցիկ դեմք է, ու ոչ միայն մեծ կարողության տեր լինելու շնորհիվ, այլեւ քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հետ իր անձնական կապերով, ծանոթություններով: Իսկ Հայաստանի ու Արցախի համար նա ընդհանրապես առանձնահատուկ կերպար է: :

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ