05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի նոր սովորույթը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22:00-ի սահմաններում, Կառավարության շենքից՝ միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղեւորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, […]

“Բժշկի թուղթ չկա, բժիշկը մեռել ա, ինչ անեմ”. Ժամանակ

“Ժամանակ” թերթի թղթակիցը “Սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ շրջայց կատարեց գումի շուկայի դիմացի մայթեզրին տեղակայված մսի կենտրոններում՝ պարզելու, թե արդյոք այդ վայրերում մսամթերքի վաճառքի քաղաքակիրթ առեւտուր կազմակերպվո՞ւմ է, արդյոք մսամթերքը համապատասխան անասնաբուժական-սանիտարական փորձաքննության ենթարկվե՞լ է, եւ փակցվա՞ծ է այդ մասին վկայող փաստաթուղթը վաճառքի կետերում՝ հաճախորդի համար տեսանելի վայրում: Շրջայցի ընթացքում եղան առեւտրի կետեր, […]

Դիվերսանտների կողմից սպանված տղային հուղարկավորել են փակ դագաղով. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, դիվերսանտների կողմից սպանված, Շահումյանի Նոր էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով: “Փակ բերել են, փակ տարել են”,- թերթին ասել է  Նոր Էրքեջի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը: Սմբատի ծնողները շատ վատ վիճակում են: Նա  ընտանիքի կրտսեր որդին էր շուտով պետք է գնար բանակ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու է ձերբակալվել Լեւոն Հայրապետյանը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է. Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները երեքշաբթի, Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում ձերբակալել են հայտնի մեծահարուստ, բարերար Լեւոն Հայրապետյանին: Մեր հայրենակիցը Մոսկվա էր ժամանել Մոնակոյից, որտեղ, ըստ տեղեկությունների, բնակություն է հաստատել:     Միայն այն հանգամանքը, որ հայտնի գործարարն ու մեկենասը ժամանելուն պես ձերբակալվել է, արդեն որոշակի հարցերի տեղիք է տալիս, բայց, նախ, մնացյալ տեղեկատվությունը:    […]

ՕԵԿ առաջնորդը տքնում է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 18-ին Ազատության հրապարակում ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքին  “բոցաշունչ” ելույթ է ունենալու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Թերթի տեղեկություններով՝ այս ընթացքում Ա. Բաղդասարյանը տքնում է իր ելույթի վրա, որը լի է լինելու քննադատությամբ՝ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ եւ ժողովրդին իշխանություններից պաշտպանելու հռետորաբանությամբ։ Նման մի ելույթ էլ, ըստ թերթի աղբյուրների, պատրաստվում է  […]

Արձակուրդում գտնվող ԲՀԿ-ն ակտիվ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի, բայց ամռան այս տապին ԲՀԿ “այլընտրանքային” երկրապահների “կոմիտեն” փորձում է աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին՝ Մեղրուց մինչեւ Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաեւ չմոռանալով խոստումներ տալ, որ “եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու”: ԲՀԿ-ն այս օրերին ակտիվ է հատկապես Վարդենիսում: […]

Բարոնուհի Քոքսը հրաժարական է տվել. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, երեկ հրաժարական է տվել հայ-բրիտանական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Այս մասին նա հայտնել է Լոնդոնում ՝ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Միջխորհրդարանական խումբն ընդունել է նրա հրաժարականը: Խմբի նոր նախագահ է ընտրվել Ջոն Ուիթինգդեյլը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ծեծել է “ստրիպծիզյորշային”, երբ ստացել է սեքս անելու պահանջի մերժում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքը: Գործը քննվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Տարբեր ազգությունների պատկանող, մաշկի տարբեր գույն ու էկզոտիկ գեղեցկություն ունեցող, տարբեր լեզուներով խոսող կանայք՝ երեւանյան գիշերային ակումբի մերկապարուհիներն էին այս գործով տուժողները, ովքեր ներողամտորեն էին վերաբերվում […]

Գեներալ Մանվելի ծնունդը տոն է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում նշել է իր 58-ամյակը: Գեներալի օգնական Վարդան Վարդանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ իրականում Մ. Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է: “Նա հուլիսի 14-ին իր ընտանիքի հետ իրենց տանը նշել է: Բայց քանի որ “Երկրապահ” կամավորական միության անդամները համարում են, որ իր ծննդյան […]

“Գրանտների” մեծ խմբաքանակ է գալիս. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մինչ ռուսաստանյան գերատեսչությունները բավարարվում են ընդամենը “բարի ցանկություններով” եւ չեն փորձում Հայաստանում տեղեկատվական, հասարակական-քաղաքացիական “ֆորումներ” ու հարթակներ ունենալու համար ձեռքը գրպանները տանել, արեւմտյան հանրույթը, ըստ թերթի աղբյուրների, ոչ միայն պատրաստվում է աշնանը տրանշների ու գրանտների մեծ “խմբաքանակ” ուղարկել Հայաստան` քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարական ծրագրերի իրականացման համար, այլեւ դրանք վերահսկելու կառուցիկ մեխանիզմներ է կիրառում: Մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի