11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ո՞վ է աշխատելու Աղվան Հովսեփյանի հետ. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել (բնականաբար, Ս. Սարգսյանի հետ համաձայնեցնելով):

 Այս պահին ձեւավորվում է ՔԿ հաստիքակազմը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 10 օրից: Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվելու ոստիկանության եւ ՊՆ քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քր. գործեր. եւ կադրային ջարդն անթույլատրելի է:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ