05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

“Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ”.Սեյրան Օհանյան. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.   ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է “168 ժամ” թերթի հարցերին. Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստերով, եւ պատասխանելով հարցին` արդյո՞ք կարելի է ենթադրել, որ զենքի մատակարարումներն այլեւս մտահոգիչ չափերի են հասել` ստիպելով նախագահին հրապարակայնորեն արտահայտվել դրա մասին, Ս. Օհանյանն […]

Ինչո՞ւ է ձգձգվում գեներալ Մանվել Գրիգորյանի որդու մարզպետ դառնալը. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Մեր տեղեկություններով, Էջմիածնում դոն Պիպոյի և Հակոբ Հակոբյանի շրջապատն արդեն “դարդ է անում”, թե ինչ են անելու, երբ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, դառնա մարզպետ, ո՞վ է լինելու Էջմիածնի քաղաքապետը: Եվ փորձում են այնպես անել, որ գոնե Էջմիածնում Մանվելի “մարդը” չնշանակվի, որ “համ մարզն իրենցը լինի, համ էլ՝ քաղաքը”: Ըստ մեր […]

Գնաց սիրո հետեւից, բանը հասավ դանակահարության. Ժամանակ

“Ժամանակ”-ը անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում գտնվող  Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու էր եղել… Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին: 2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, […]

Հայաստանը Եվրամիության հետ նոր համաձյանգիր կունենա. Հրապարակ

“Հրապարակ” –ի  հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության տարբերակներին՝ մասնավորապես ասել է. “Մենք խորհում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ եւ Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը: Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել՝ լինելու է նոր […]

Գլխավոր դատախազի բիզնեսը. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “…Ասում են” ի թե բանակում ձվի եւ մսի մատակարարումն իրականացնում է հայտնի պաշտոնյային պատկանող ընկերությունը։ Նախկին զինդատախազ, այսօր արդեն գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանին պատկանող “Էլիտ կապիտալ” ընկերությունը շահել է բանակին այդ սննդամթերքները մատակարարելու տենդերը։  Փաստորեն, արդարադատությունից եւ ազնվությունից մշտապես խոսող պաշտոնյան անմիջապես պետության հետ է “գործ” բռնել։ Մանրամասները  թերթի այսօրվա […]

Ով կլինի ժառանգականների “ասողը”. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ “Ժառանգություն” կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ կուսակցությունում հիմնականում “գործող” երեք մարդ է մնացել՝ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ու Զարուհի Փոստանջյանը, ովքեր էլ ամեն գնով պայքարում են, թե ով իրենցից կլինի կուսակցությունում “ասողը”: Թերթի տեղեկություններով՝ պայքարը այժմ սրվել է, քանի որ Փոստանջյանը ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, նպատակ ունի […]

Հայկ Հարությունյանը գնում է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, վերադառնալով  իր տասնօրյա արձակուրդից, հրաժարականի դիմում է ներկայացրել: Թերթը հիշեցնում է, որ  որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվում է “Հրազդան” ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը, ով, սակայն, թերթի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Մանրամասները  թերթի այսօրվա համարում:

Կալանավորված Լեւոն Հայրապետյանը վատառողջ է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Զորի Բալայանը խնդրում ու պահանջում է, որպեսզի Մոսկվան տեղեկություններ հրապարակի Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին։     “Լեւոն Հայրապետյանը մահի եզրին կանգնած մի մարդ է, որին ես վաղուց գիտեմ, նրա բոլոր ցավերը գիտեմ։ Առաջին ակնարկը նրա մասին գրել եմ 20 տարի առաջ։ Հիմա ես խնդրում եմ բարձրաձայնել մի հարց, արդյոք զբաղվո՞ւմ են նրա առողջական […]

Ծեծելով սպանել են 55-ամյա ազատամարտիկին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Հարսնաքարի” ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երեւանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրեւ “Ձի Վարդան”։ Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու “վերեւների” ջանքերը հանգուցյալի […]

“Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք”. 168 ժամ

 Ըստ “168 ժամ”-ի, հունիսի 14-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ չեն հավատում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Ֆիրդուս Մուրադյանի մահն ի հայտ է եկել ինֆարկտի հետեւանքով, այլ ոչ թե սպանության: Գործի նախաքննությունը ստանձնած քննիչը սպանված 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներին (ինչպես նշեց Ֆիրդուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի