14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պե՞տք է հակադարձել Ադրբեջանին. Ժամանակ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանելով “Ժամանակ”-ի հարցերի, մասնավորապես անդրադարձել Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Ինչու է Հայաստանը կակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: “Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետեւ դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն:

Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է  Հայաստանին ձեռնտու լինել: Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարեւորն այն է, որ քաղաքականությունը լինի հետեւողական”,-ասել է Մանուկյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ