04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա իմ դեմ պատվիրված գործ է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց “Մատրոսկայա տիշինա” մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը
   
   Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացում, լվացում ու վատնում: Առաջադրված մեղադրանքները մինչեւ 10 տարվա ազատազրկում են ենթադրում:
   Ի՞նչ նկատի ունի քննչական մարմինը փողերի յուրացում ասելով: 
Թերթի  հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի իրավաբան օգնականներից մեկը նկատեց՝ յուրացումն այս գործի պարագայում նշանակում է պարգեւավճար մի միջնորդության համար, ինչը Հայրապետյանն ստացել է՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդուն պատկանող “Բաշնեֆտի” նավթային արժետոմսերի վաճառքը “ԱՖԿ Սիստեմա” ընկերությանը: Իսկ պարգեւավճար համարվող գումարը, ըստ ռուս իրավաբանների, կարող է հասնել մինչեւ 50 մլն դոլարի: 
   Նշենք, որ գործի շրջանակներում որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը, իսկ մեր հայրենակից Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր գործընկերը: 

Հայրապետյանի փաստաբանները պնդում են՝ վերջինս այս գործարքի հետ ընդհանրապես կապ չունի: Ի դեպ, այդ մասին Լեւոն Հայրապետյանը հայտարարել է հուլիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվում էր նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը: Հայ գործարարն իր դեմ կատարվածը բացահայտորեն անվանել է՝ “սա իմ դեմ պատվիրված գործ է”:

“Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է, որի կողմերից մեկը պետության հետ փոխկապակցված անձ է”,- հայտարարում են Հայրապետյանի մտերիմները՝ ընդգծելով, որ այդ անձինք իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները, նույնիսկ Մոսկվայի քննչական մեկուսարան տեղափոխեցին ցմահ բանտարկության դատապարտված Իզմեստեւին՝ նրանից ցուցմունք կորզելու համար։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ