04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մարմանավաճառներ են “մատակարարել” Դուբայ. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը: Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղն է, որ բացահայտվել է վերջերս:

Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:

Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով:

Նրանք պատիժ են կրում, բայց ահա նոր տուժողներ են ի հայտ եկել, ու հիշյալ կանայք նորից տեղ են գրավել ամբաստանյալի աթոռին:

Այս մեղադրանքով Աղունիկն ու Ծովիկը, թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու եւ պահելու դիտավորությամբ՝ միավորվել են Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ եւ հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել են դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց , համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ:

Այս գործով երեք տուժող կա, որոնցից երկուսին հավաքագրել եւ Դուբայ է ուղարկել Աղունիկ Այվազյանը, իսկ մեկին՝ Ծովիկ Ավետիսյանը:

Երեկ ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց տուժող Ն.-ն:

Կինն ասաց, որ իրեն ուղարկել են խաբելով, թե տնային աշխատողի գործ պիտի անի: Բայց ստիպել են մարմնավաճառություն անել: Երկու տարի մնացել է. “Ոչ լեզու գիտեի, ոչ բան: Երկու տարի հետո մարմնավաճառ Ս.-ի հետ գնացինք, հանձնվեցինք էնտեղի ոստիկանությանը”:

Այս տուժողը երկրորդ անգամ էլ է մեկնել Դուբայ, աշխատել է նույն խմբի ձեռքի տակ: Այսօր Աղունիկ Այվազյանը տուժողին հարցրեց. “Եթե քեզ խաբել էին, շահագործման էին ենթարկել, երկրորդ անգամ ինչո՞ւ գնացիր Դուբայ”:

Տուժողը պատասխանեց. “Ընձի կախվածության մեջ կպահեին, կասեին, որ բնակարան պիտի առնեն ինձ համար”:

Տուժողն ասաց, որ Դուբայի կազմակերպիչները Հայաստանից ուղարկված մեկ կնոջ համար հավաքագրողին վճարել են 1000-1500 դոլար: “Ընձի էլ առաջարկեցին՝ աղջիկ կրնա՞ս ուղարկես, էդքան փող կտային…”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ