06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թերթը ներողություն է խնդրել գլխավոր դատախազից. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն հերթական համարում հերքել է նախորդ համարում տպագրված տեղեկությունը եւ հայցել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներողամտությունը:

Ըստ թերթի, “Ասում են…” խորագրի ներքո հրապարակվող տեղեկությունները չնայած ընտրվում-վերցվում են տվյալ շաբաթ քաղաքական շրջանակներում ու սոցցանցերում (մասնավորապես Facebook-ում) շրջանառվող խոսակցությունների ու լուրերի բանահյուսական հարուստ “բոխչայից”, բայց հիմքում միշտ ճշմարտության անկյունաքարն ունեն:

 “Ճշմարտության հենց այդ “հատիկին” էլ հավատալով ու վստահելով նախորդ թիվ 50-րդ համարում հրապարակեցինք (նաեւ որոշակի աղբյուրից ճշտած) այն լուրը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին պատկանող “Էլիտ կապիտալ” ընկերությունն է շահել բանակին ձու եւ միս մատակարարելու տենդերը:

 Անչափ մեծ էր խմբագրության զարմանքը, երբ լուրը հրապարակվելուց հետո մեր իսկ աղբյուրը փոխանցեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, հիմա գլխավոր դատախազը ոչ մի առնչություն չունի տվյալ ընկերության հետ”,-գրում է թերթը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ