05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ծեծել է “ստրիպծիզյորշային”, երբ ստացել է սեքս անելու պահանջի մերժում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Տարբեր ազգությունների պատկանող, մաշկի տարբեր գույն ու էկզոտիկ գեղեցկություն ունեցող, տարբեր լեզուներով խոսող կանայք՝ երեւանյան գիշերային ակումբի մերկապարուհիներն էին այս գործով տուժողները, ովքեր ներողամտորեն էին վերաբերվում ամբաստանյալի աթոռին նստած, իրենց ակումբի հաճախորդ հանդիսացող եւ իրենց լավ ծանոթ տղամարդուն:

Մերկապարուհիները հայտնել են, թե հաշտվել են ամբաստանյալի հետ, նրա դեմ բողոք չունեն եւ չեն առարկել, որ գործը քննվի արագացված կարգով:

Ըստ դատական ակտի՝ 38-ամյա Արմեն Հայրապետյանը 2013 թվականի հոկտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ին քննությամբ չպարզված երկու անձանց հետ զվարճացել է Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին գործող “Մատրյոշկա” գիշերային ակումբում:

Ոգելից խմիչք օգտագործած վիճակում Արմենը “պրիվատ” առանձնասենյակում առանձնացել է նույն ակումբի մերկապարուհի, Կոտ Դ’Իվուարի Հանրապետության քաղաքացուհի Օլգա Ֆլորիայի հետ, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Պարուհին, որ անծանոթ չէր այդ հաճախորդին, մերժել ու դուրս է եկել առանձնասենյակից:

Մերժումը վիրավորական է թվացել խմիչքի ազդեցության տակ գտնվող Արմենին:

Նա առանձնասենյակից դուրս է եկել, մոտեցել ակումբի սրահի բարի մոտ գտնվող Օլգա Ֆլորիային, ապտակել է նրան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ