15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը Դոն Կիխոտի դերում. Հայոց աշխարհ

 Որոշելով հուլիսի 18-ին միտինգ անել Թատերական հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, “Օրինաց երկիրը” այնուամենայնիվ մեծ ռիսկի է դիմում։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհ”-ը:
   Խնդիրն այն չէ, թե ինչ կշահի կուսակցությունը։ Ամենայն հավանականությամբ ոչինչ էլ չի շահի։ Դոն Կիխոտը նույնպես պաշտպանում էր ճնշվածներին։ Եվ ի երախտագիտություն ճնշվածից ստացավ. “Անիծյա՛լ լինեն այս աշխարհի բոլոր թափառական ասպետները”։ 
   Անհամեմատ կարեւոր է, թե ինչ կարող է ՕԵԿ-ը կորցնել։ Իսկ կորցնելու բան կա։

Գաղտնիք չէ, որ քառյակի եւ ՕԵԿ-ի հարաբերություններում բնավ ամեն ինչ հարթ չէ, չնայած համագործակցելու պատրաստակամության մասին երկու կողմերի մշտական հավաստիացումներին։ Եվ դա հասկանալի է. ՕԵԿ-ը բոլորովին վերջերս է դուրս եկել կոալիցիայից ու հայտարարել ընդդիմադիր լինելու մասին։ Ժամանակ է պետք նոր զինակիցների վստահությունը նվաճելու համար (որոնցից երկուսը՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն նույնպես, ի դեպ, անցել են այդ ուղին)։

   Թեեւ ԱԺ վերջին նստաշրջանի ընթացքում քառյակն արդեն ակնհայտորեն դրսեւորում էր բարեհաճության նշաններ։ ՕԵԿ-ի նկատմամբ քառյակի վերաբերմունքը սկսեց փոխվել դրական իմաստով, ինչպես փոխվում էր Ամերիկայի գիտակցության մեջ նեգրի կերպարը։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ