14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պարուհի աղջիկը պաշտպանության նախարարությունում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը` Լիլիթ Դալլաքյանը, վերջերս աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում: Առաջին հայացքից ոչ արտառոց այս նշանակման մեջ, սակայն, որոշ զավեշտալի դրվագներ կան:

Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար աղջկա ներկայացրած դիմումին եւ դիմումին կից ներկայացված ինքնակենսագրությանը: ՊՆ-ում աշխատանքի անցած Դալլաքյանի դուստրն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, ապա մանրամասն նկարագրել է, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա իր ինքնակենսագրականում շարադրել է մոր տվյալները, թե իր հերթին ով է նա եւ որտեղ է աշխատում: Դալլաքյանի կինն էլ  աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում՝ շնորհիվ Վիկտոր Դալլաքյան-Իշխան Զաքարյան բարիդրացիական հարաբերությունների:

Ի դեպ, Լիլիթ Դալլաքյանը, անցնելով աշխատանքի, առաջին օրվանից պահանջներ է ներկայացրել: Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով եւ գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ