06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամերիկյան պատժամիջոցները կանդրադառնան նաև Հայաստանի վրա. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի մի շարք ընկերությունների եւ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների նոր շարքի մասին: Ընկերությունների թվում են “Ռոսնեֆտ” նավթային պետական հսկան, որի ղեկավար Սեչինը Ռուսաստանի իշխանության ստվերային կարդինալներից մեկն է, նաեւ՝ “Գազպրոմբանկը”, որն ըստ էության կարելի է համարել “Գազպրոմի” գանձարանը: Կան եւս մի քանի ընկերություններ, սակայն հայաստանյան տեսանկյունից այս երկու սուբյեկտների հանդեպ պատժամիջոցները շատ հետաքրքրական են ու առավել արժանի ուշադրության, քանի որ Հայաստանում այս երկու ընկերություններն ունեն ահռելի ներկայացվածություն եւ դերակատարում եւ՛ տնտեսական կյանքում, եւ՛, ըստ էության, ռուսական քաղաքական ազդեցության տարածման ու պահպանման առումով:

Ահա այս իմաստով ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումն ըստ էության կարող է էական ազդեցություն թողնել նաեւ Հայաստանի վրա՝ կապված այն հանգամանքի հետ, թե այդ ընկերությունների, այսպես ասած, կրելիք վնասներն ու կորուստները ինչ ազդեցություն կունենան հայաստանյան նրանց գործունեության վրա:

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաեւ Հայաստանի շահերը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ