07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ռոբերտ Քոչարյանին ՀՀԿ-ն կարող է ասի` տեղ չունենք”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին դեպի քաղաքականություն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց.՛՛Ռոբերտ Քոչարյանի հետ գալը կախված չէ նրանից, որ ՛՛ես գալիս եմ դռները բացեք, այլ նա նախ պետք է դուռը ծեծի, թույլտվություն հարցնի, կարելի է մտնել, ՀՀԿ-ն էլ կարող է ասել տեղ չունենք, դիմեք ուրիշ հյուրանոց: Ահա ինչու “Բարգավաճ Հայաստան” […]

Եվրոպացիները ընտրություններից առաջ սովորեցնում են հայ ոստիկաններին

ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն այսօր Երևանում ամփոփեցին Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից: Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային […]

Հայ-թուրքական կարգավորում հնարավոր է միայն մի դեպքում. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդես է եկել մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի քննադատական գնահատականներին, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսիայի նախագահության թեկնածու Ֆրանսուա Օլանդի` Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահն ասել է. “Հայաստանը ողջունում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մարդկության դեմ ուղղված […]

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը` Ռոբերտ Քոչարյանի համար

 Իրատեսակա՞ն են կանխատեսումներն այն մասին, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանդիսանալու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար անհրաժեշտ պլատֆորմ, Henaran.am-ի հարցին “ժառանգական”  Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. ՛՛Որեւէ մեկի համար գաղտնիք չէ  “Բարգավաճ Հայաստան”-Ռոբերտ Քոչարյան կապը, ՀՅԴ-Քոչարյան կապը նույնպես որեւէ մեկի համար գաղտնիք չէ, եվ վերջապես գաղտնիք չէ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ Ռոբերտ Քոչարյանին բերել […]

Արմեն Մարտիրոսյանը` իր եւ գլխավոր դատախազի կապերի մասին

“Ժառանգական” Արմեն Մարտիրոսյանի կարծիքով,  հակաքարոզչությունը  ՛՛Ժառանգության՛՛ դեմ  մի կողմից ուրախալի է այն առումով, որ դա վկայում է այն մասին, որ ՛՛Ժառանգությունը՛՛ լուրջ մրցակից է սուտը տարածողների համար: Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին, Արմեն Մարտիրոսյանն ասաց.՛՛Միասնական շտաբ կոչվողը տեսնում ենք, թե ինչ գործունեություն է ծավալում: ՀՅԴ ներկայացուցիչը ԶԼՄ-ներով  ասում է, որ կոալիցիոն ուժերը ընտրակաշառքներ են բաժանում, […]

ՀՀԿ-ն խաղաղության կողմնակից է. սահմանամերձ բնակչությանն ասաց ՀՀԿ առաջնորդը

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը  Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ հավաքվել էին  նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները, խոսեց խաղաղության մասին: Ըստ նրա` Հանարապետական կուսակցությունը խաղաղության ջատագովն է եւ հենց դրանով է պայմանավորված մյուս ծրագրերի իրականացումը: Խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից` ՀՀԿ առաջնորդը նշեց, որ պայքարը հավաքական ուժերի , ծրագրերի միջեւ է: Ամեն մեկն, ըստ նրա, ներկայացնում […]

ՀԱԿ երիտասարդը` մինիօլիգարխ. ընտրողի բացահայտումը

Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ Սամվել Ֆարմանյանի/ ՀՀԿ/ և Վլադիմիր Կարապետյանի/ՀԱԿ/  ընտրապայքարին է անդրադարձել Լուսինե Սեդրակյանը  սոցցանցում տեղադրել է այս լուսանկարն ու գրառումը. Նոր Նորքում ամեն ինչ խառնվել է իրար. այս ամենն արդեն, իրոք, զզվելի է դառնում: Երեք-չորս օր առաջ, Ջրվեժում, հարևանններիս հետ միասին պատշգամբից հետևում էինք ՀՀՇ-ական Վլադիմիր Կարապետյանին, որը մեր ընտրատարածքում առաջադրվել է որպես […]

Իրանը կիբեր հարձակում է պատրաստում ԱՄՆ-ի դեմ

Իրանը կիբեր հարձակում է պատրաստվում գործել ԱՄՆ-ի արտադրական ենթակառուցվածքների վրա: Պոտենցիալ նշանակետերը էլեկտրակայանների եւ ջրամատակարարման օբյեկտներն են, գրում է “The Washington Times”-ը: Անվտանգության գծով ամերիկյան մասնագետները  պնդում են, որ Իրանն արդեն սկսել է հաքերների խումբ հավաքել: Նրանց պրոֆեսիոնալության մակարդակը դեռեւս հայտնի չէ: Ամերիկյան Կոնգրեսում արդեն պատրաստվում են քննարկել սպասվող կիբեր սպառնալիքը: Նախորդ շաբաթ հայտնի էր […]

Կառավարությունը թեթեւացրեց ՓՄՁ-ների հարկային բեռը

Այսօր կառավարությունը ընդունեց, որով ՓՄՁ-ները արտոնագրային վճարները  կարող են իրականացնել առաջին անգամ 2012 թվականի երկրորդ եռամսյակի համար: Վարչապետ Տիգրան Սարգասյանն ասաց,որ այս որոշմամբ թեթեւանում է փոքր եւ միջին բիզնեսի բեռը: ՓՄՁ ներկայացուցիչները արտոնագրային վճարները կարող են իրականացնել ոչ թե յուրաքանչյուր ամիս, այլ եռամսյակը , վեց ամիսը կամ տարին մեկ անգամ: Ընդ որում, եթե վճարումներն իրականացվում […]

Ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 26-ի դրությամբ. ոստիկանություն

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.482.238, որից. – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի