31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից միշտ ավելի բարձր գնահատականի են արժանացել խորհրդարանական, այլ ոչ` նախագահական ընտրությունները

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հայաստանյան ընտրությունների մասին կազմած զեկույցներից, որի վերաբերյալ ինքն անցկացրել է հետազոտություն:

‘’ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանում  խորհրդարանական ընտրություները ավելի բարձր գնահատականի են արժանացել, քան` նախագահականը: Սովորաբար խորհրդարանականի ժամանակ դիտարկվում է բարելավում, իսկ նախագահականի ժամանակ՝ վատթարացում’’,- ասաց բանախոսը` հավելելով, որ հասարակությունը չունի ադեկվատ ընկալում, թե ընտրությունները դիտարկող կազմակերպություններն ինչպիսի դերակատարություն ունեն եւ հաճախ տարբեր տեսակի կազմակերպությունների զեկույցներ ճիշտ չեն մեկնաբանվում:

Իսկ թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի 2012 թ. խորհրդարանական ընտրություններին տված գնահատականը՝ Վարդանյանն ասաց. ‘’Իմ կարծիքով՝ այս ընտրությունները կարժանանան միջակ գնահատականի: Այսինքն՝ ոչ շատ լավ, ոչ էլ՝ վատ’’:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքին, բանախոսը նշեց, որ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականով, այս ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների կողմից կողմնակալություն է դրսեւորվել։ Միջագային դիտորդների գնահատականով` լրատվամիջոցները ամենալավը լուսաբանել են 1999թ. խորհրդարանական ընտրությունները։

Իսկ թե ինչու է Էդգար Վարդանյանը ընտրել հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, նրա խոսքով, այն ընտրություններ դիտարկող ամենահայտնի կազմակերպությունն է, ով կատարում է երկարաժամկետ եւ կարճաժամկետ մոնիթորինգ: Դրանից բացի՝ այդ զեկույցներին են հղում կատարում Եվրոպական տարբեր կառույցներ, տարբեր քաղաքական ուժեր: Նա մասնավորապես ուշադրություն է դարձրել ընդհանուր գնահատակներին, լրատվամիջւոցներով լուսաբանմանը, ընտրական գործընթացներին եւ արդյունքների ամփոփմանը: Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համեմատական մոտեցում է ցուցաբերում եւ ոչ մի բառ ավելորդ չի նշում իր զեկույցներում,  լղոզված գնահատականներ էլ չի տալիս:

Վարդանյանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 1996 թվից սկսած՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայաստանյան ընտրությունները չի դիտարկել իբրեւ ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Եվ ամենաբարձր ընդհանուր գնահատականը եղել է հետեւյալը. ‘’Մեծ մասամբ համապատասխանել է միջազգային չափանիշներին’’:

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկման՝ Հայաստանում լավագույնը 2007թ եւ 1999թ խորհրդարանական ընտրությունները էին, իսկ վատագույնը՝  2003թ, այնուհետեւ՝  2008թ նախագահական ընտրություններն էին, մասնավորապես՝ դրանք բացասական գնահատականի են արժանացել՝ կապված ձայների հաշվարկի հետ: Ըստ նրա, դրանք նաեւ լրատվամիջոցների կողմից ամենավատ լուսաբանվածն էին:

Վարդանյանի խոսքով՝  հիմնականում իշխանությունները, երբեմն նաեւ՝ ընդդիմությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների առանձին հատվածներ, կոնտեքստից կտրելով, օգտագործել են իրենց քաղաքական նպատակերի համար:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ