18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինքնաբացարկների թիվը` այս պահի դրությամբ

‘’ՀՀԿ-ից` 67, ԲՀԿ-ից`28, ՀԱԿ-ից`2’’,- Henaran.am-ի հետ զրույցում այս պահի դրությամբ 2012թ մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ինքնաբացարկների մասին տեղեկություններ հայտնեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 25-ը` 18:00-ն, որից հետո ՀՀ  ԿԸՀ-ն կկազմի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ ԲՀԿ-ի 28 ինքնաբացարկների թվում են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը,Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարԱրամ Սաֆարյանը, Թամարա Պողոսյանը:

: Իսկ ՀԱԿ երկու ինքնաբացարկ ներկայացնողներն են  Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ‘’Հանրապետություն’’ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ