07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մեծ Բրիտանիայի  աշխատանքնային այցի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ:Այս մասին տեղեկացնում է “АрмИнфо”-ն: Հանդիպմանը քննարկվել եւ կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ` ղարաբաղյան  հակամարտության ֆոնի վրա:

Օբամայի գլխավոր մրցակիցը եւս 5 նահանգներում է հաղթանակ գրանցել

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակներն է գրանցել Նյու Յորք, Քոնեքթիքուտ, Փենսիլվանիա, Դելավեր, Ռոդ Այլենդ նահանգներում անցկացված փրայմերիզներում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Հանրապետականների ներկուսակցական նախընտրական մրցավազքը ներկա պահին շարունակում են 3 թեկնածու` միանշանակ առաջատար Միթ Ռոմնին, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը: Այս հաղթանակներն ամրապնդեցին Ռոմնիի դիրքերն իբրեւ […]

“Դը որ մեր նախագեն ժամ ա մդնում, հավատք ունի…”/վիդեո/

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը այս օրերին նախընտրական քարոզարշավը շարունակում է Գեղարքունիքի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Գեղարքունիքի տարբեր համայնքներում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ առաջնորդը խոսեց Հանրապետականի ծրագրից: Նշենք,որ ընտրողները նրան էին դիմում նաեւ որպես հանրապետության նախագահի: “Հավատո՞ւմ են Հայաստանի նախագահին”,-Henaran.am-ի այս հարցին Գավառի բնակիչներից մեկը ասաց. “Դը որ մեր նախագեն ժամ ա մդնում, ուրեմ հավատք ունի: […]

ԿԸՀ-ն ներկայացրել է էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները

Ապրիլի 25-ի արտահերթ նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստի մասնակիցներին է ներկայացրել համացանցով էլեկտրոնային քվեարկության իրականացման եղանակն ու ժամկետները (http://res.elections.am/images/doc/e_voting.pdf): ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում կայացրել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել “Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն” (ՍԻԼԲԱ) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Հարութ Փամբուկչյանի համերգին

«Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Ոսկեւան, Իջեւան, Բերդ, Աչաջուր, Դիլիջան: Խմբի կազմում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը եւ նախընտրական թիմի այլ անդամներ: Քարոզարշավի ընթացքում խումբն ուղեկցում էին նաեւ երկու կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները: Իջեւանում […]

Յուլյա Տիմոշենկոյին ծեծել են գաղութում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամսին հավաստել է նաեւ գերագույն ռադայի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Նինա Կարպաչովան: Այս մասին տեղեկություններ են ահղորդում ուկրաինական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն հայտնել էր, որ ապրիլի 20-ին Կաչանովյան գաղութից, որտեղ նա պատիժ է կրում, բռնի տարել են ‘Ուկրզալիզնիցի’ հիվանդանոց: Վերջինիս խոսքերով` հիվանդանոցի ճանապարհին […]

Ձայնագողության պարզունակ մեխանիզմ

՛՛Նախընտրական վիճակն, իմ կարծիքով անորոշ չէ, նախընտրական կրքերը թեժանում են ու շատ հստակ երևում է, որ ՛՛Ժառանգության՛՛ վարկանիշի բարձրացմանն ուղիղ համեմատական, մեզ վրա բազմապատկվում են հարձակումները թե՛ իշխանական, թե՛ իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերի կողմից, որոնք, ի տարբերություն, ՛՛Ժառանգության՛՛, եղել են նաև իշխանություն և նրանց օրոք էլ, ամեն առումով ,մեր ժողովրդի վիճակը չի լավացել”,-Henaran.am-ի հետ […]

Վովան ու Նիկոլը հակամարտում են Սամվել-ների դեմ

Մինչ թիվ 7 ընտրատարածքում ընտրական կրքերը հասնում են իրենց գագաթնակետին, մթնոլորտը շիկանում է թիվ 2 ընտրատարածքում: Մասնավորապես` թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի (ՀԱԿ) նախընտրական շտաբի անդամները, ապրիլի 24-ին շրջելով Նոր Նորքի 9-րդ զանգվածում, նկատել են, որ թթ. 55 եւ 26 շենքերի պատերի վրայից պատռվել են Վ. Կարապետյանի քարոզչական լուսանկարները: Վ. Կարապետյանի շտաբի տարածած […]

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ

Այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաեւ ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաեւ ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը: Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական եւ տեղեկատվական աջակցություն […]

Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա. Նիկոլն ասում է, թե երբ Հայաստանը կալեկոծվի զարմանքից

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է էիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իր նամակը:  Նիկոլ Փաշինյանը նշում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր: Նիկոլ Փաշինյանի` ընտրողներին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի