24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական սկանդալ “Եվրատեսիլ-2012”-ի շուրջ

Իրանն Ադրբեջանից ետ է կանչել իր դեսպանին` Մուհամեդ Բահիր Բահրամին, այն բանից հետո, երբ  իսլամական հոգեւորականությունը քննադատել է Բաքվին “Եվրատեսիլ” երգի մրցույթն անցկացնելու համար, ինչն ընդհանուր առմամբ 2 երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառ է  դարձել:

Ինչպես գրում է “The Guardian”-ը, իրանցի դեսպանին Թեհրան են կանչել խորհրդակցության համար` միմյանց գործերի մեջ խառնվելու` Ադրբեջանի եւ Իրանի մի քանի ամիս շարունակ փոխադարձ մեղադրանքներից հետո:

Դիվանագիտական սկանդալի եւ Թեհրանի զայրույթի հիմնական պատճառներից մեկը վերջերս Բաքվում կայացած հակաիրանական  ակցիաներն են: Նախորդ շաբաթ նմանատիպ ակցիա էր կազմակերպվել Բաքվում` Իրանի դեսպանատան դիմաց: Ակցիայի ընթացքում օգտագործվել են Իրանի նախագահի եւ հոգեւոր առաջնորդի նկարները` քննադատական մեկնաբանություններով:

Իրանի բնակչության մոտ 16 տոկոսն ադրբեջանցիներ են, որոնք հիմնականում բնակվում են երկրի հյուսիս-արեւմուտքում: Հարեւան երկրների հարաբերությունները վերջին ժամանակներում շատ են սրվել: Բաքուն Թեհրանին մեղադրում է լրտեսության եւ ահաբեկչություններ ծրագրելու մեջ, Իրանն իր հերթին պնդում է, որ Ադրբեջանը համագործակցում է իսրայելական հետախուզության հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ