20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգություն”-ից ինքնաբացարկներ չե՞ն լինի

Մայիսի  31-ի` ՀՀ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստին հաշված օրեր են մնացել, բայց մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած “Ժառանգության” ապագա խմբակցության կազմը դեռեւս հանրությանը անհայտ է:

“Ազատ դեմոկրատներ”-ը հայտարարել են, որ ինքնաբացարկներ չեն սպասվում, “Ժառանգություն”-ը, սակայն, այս հարցում կարծես թե չի շտապում: Կուսակցության տարբեր գործիչներ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններում չեն բացառել ինքնաբացարկների հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, “Ժառանգությունը” հայտարարել է, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն հունիսի 2-ին կայանալիք կուսակցության համագումարին:

Ի՞նչ կազմով կմասնակցի “Ժառանգությունն” առաջիկա նիստին: “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Henaran.am- ի հետ զրույցում այս հարցին հետեւյալ պատասխանը տվեց. ’’Եթե որեւէ որոշում չկա, եթե ցուցակի առաջին 5 անունները ինքնաբացարկներ չեն ներկայացրել, նշանակում է, այս պահին  գործում է այն, ինչ կա, բայց նաեւ  նկատի ունեցեք, որ մենք հունիսի 2-ին ունենք համագումար”:

Հիշեցնենք, որ “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որին հաջորդում են Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալիկ Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը:

Ասվածից կարո՞ղ ենք ենթադրել, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին “Ժառանգություն” խմբակցությունը այս կազմով խորհրդարան կգնա եւ մինչեւ մայիսի 31-ը ինքնաբացարկներ չեն լինի:

Henaran.am- ի ճշտող հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. ”Ես այդպիսի բան չասացի: Ես ասացի`  այսօր ինքնաբացարկների մասին որոշում չունենք, իսկ քանի դեռ չունենք, նշանակում է հնգյակում ընդգրկվածներն են մեր պատգամավորները: Մայիսի 31-ին կտեսնեք ովքեր կգնան Ազգային Ժողով: Եթե որոշում լինի, տեղյակ կլինեք”:

Ռուբեն Հակոբյանից նաեւ հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ “Ժառանգության” համագումարին մանդատները վայր դնելու մասին որոշում կայացվի: “Դա համագումարի լիազորության սահմաններում է: Չեմ կարծում, որ նման որոշում կլինի”,-նշեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ