28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդն է

“Ժառանգություն” կուսակցության տարածած հայտարարության համաձայն` այսօր կեսօրին կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրման փաստաթղթերը որպես նախագահի թեկնածու ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանը 13-րդ մարդն է, ով ցանկանում է ընտրվել ՀՀ նախագահ: Հիշեցնենք, որ առաջադրման օրվանից` դեկտեմբերի 25-ից սկսած ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել12 թեկնածու` “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի […]

Առայժմ նախագահի 12 թեկնածու

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից Henaran.am-ը տեղեկացավ, որ  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 30-ի դրությամբ առաջադրվել են 12 թեկնածու: Այսօր ինքնառաջադրվել են “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանն ու Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը: Մինչ այդ առաջադրվել էին  “Ազատություն”կուսակցությունից՝  նախկին վարչապետ,  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական […]

Շուշանի կորուստն անմարդկային կերպով ու անարդարացի խաղարկեցին

2012-ը կորուստներով ու ձեռքբերումներով հարուստ տարի էր երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար: Նրանից հեռացավ հայրը: ”Ամենածանր իրադարձությունն էր, ամենածանր կորուստը: Ի դեմս հայրիկիս կորցրել եմ իմ ուսուցչին, մեծ բարեկամին, ավագ ընկերոջս եւ շատ դժվար է ինձ համար Նոր Տարին սկսել առանց իրեն”,-անկեղծանում է Henaran.am-ի ամանորյա շարքի հաջորդ հերոսը`Շուշան Պետրոսյանը: Այնպես ստացվեց, որ Շուշան Պետրոսյանի հոր […]

Մարդկանց կորուստն է կորուստ, մյուս հարցերը լուծելի են

ԱԺ երիտասարդ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանի համար անցնող տարվա ձեռքբերումը կրտսեր որդու` Նարեկի ծնունդն ու Մատաղիսի գործով արդարացման դատավճիռն է: Էդմոն Մարուքյանը վերջին իրադարձությունը ՀՀ դատական համակարգի համար աննախադեպ է համարում եւ հուսով է, որ այս դատավճիռը դատաիրավական համակարգին նոր ազդակ կհաղորդի: Քաղաքական առումով տարին բուռն է եղել մեր զրուցակցի գնահատմամբ, իսկ տնտեսության վիճակն, […]

Ո՞վ ասաց գեներալ Մանվելը դեմք է, Հայկը` ոչ /վիդեո/

Ազգային ժողովում աշխատող լրագրողների համար տարեվերջին հատկապես կարեւորվում է ազգի ընտրյալներից` հատկապես “դեմքերից” մի բան պոկել: Մանավանդ որ ունես գլխավոր խմբագրի հանձնարարականը եւ “ծնոտդ” պոկելու էլ լինեն, դու պիտի գործդ ավարտին հասցնես: Բնականաբար չխոսկան դեմք-պատգամավորները` օգնականներով են պտտվում ԱԺ-ում: Նիստը սկսվելուց առաջ ուղեկցում են նրանց դահլիճ, հետո էլ ապահով հասցնում աշխատասենյակ: Առաջին նշանակետս գեներալ-պատգամավոր Մանվել […]

ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվեց տեխնիկատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

2012թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրեցին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի […]

Ազատ դեմոկրատները թեկնածու չեն ունենալու

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում “Ազատ դեմոկրատների” մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու […]

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: ՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա: […]

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Նախագահի եւս մեկ թեկնածու առաջադրվեց

Փետրվարի 18-ին  կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է յոթ թեկնածու:Այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել նաևւ քաղաքացի Պավլիկ Սարգսյանը: Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, առաջադրվել են “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Ավելի վաղ ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Մհեր Հայրապետյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի