15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լևոնը մանդատ տվեց, տղամարդ եղե՛ք, ետ տվեք մանդատը. Բագրատյանին

՛՛ Ինչքան ուզում է Բագրատյանը գնա Վերին Արտաշատ… Բագրատյանին թվում է, թե հաղթելո՞ւ է՛՛,-այսօր ասուլիսում, խոսելով նախագահի թեկնածուների հնարավորությունների մասին, ասաց ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Վերջինս հեգնելով հիշատակեց, որ Բագրատյանն, ով ՀԱԿ խմբակցության պատգամավոր է, իր մանդատն ստացել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից և այս դեպքում պետք է ՛՛տղամարդկություն՛՛ ունենար ու հրաժարվեր մանդատից: ՛՛Լևոն Տեր-Պետրոսյանը նրան հանեց վարչապետությունից, տղամարդ եղեք, ետ տվեք մանդատը: Լևոնը եկավ, բոլորին մանդատ տվեց, ու էսօր Բագրատյանը ճոռո-ճոռո խոսում է քաղաքականության մասին, դու լա՞վ վարչապետ էիր՛՛,-նկատեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Բաքու գնալը ևս անիմաստ էր: ՛՛Ի՞նչ իմաստ ունի Բաքու գնալ ու խոսել, իմաստը ո՞րն է, ի՞նչ է ուզում ասել:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը բարևելով գնա, հասնելո՞ւ է Սերժ Սարգսյանին, ես խնդիր չեմ տեսնում,  ինչքան ուզում է սարերի քամին փչի՛՛,-ասաց նախագահի թեկնածուն:

Թեկնածուի “թուրը կտրեց” նաեւ Պարույր Հայրիկյանին. ասաց` նա էլ էր ընտրություններ կեղծում ու քվեաթերթիկ պատռում: 

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հաղադուլին, ապա Հարությունյանը դրան լուրջ չի վերաբերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ