28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին կհամագործակցի, եթե…

”Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետ գորոծող իշխանության հետ համագործակցությունը չի բացառում: Այսօր Henaran.am-ի հետ զրույց այս մասին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: ”Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում` այո եւ հատկապես, որ գործող իշխանությունն առաջին անգամ դառնա  ընդդիմություն եւ փոքրամասնություն, իսկ եթե արդար չեն` ոչ”,-իշխանության հետ համագործակցության հնարավորության մասին մեր հարցին ի […]

Գարեգին Բ-ն Ալլահշուքյուր Փաշազադեին կհանդիպի սահմանի վրա

Ինչպես “henaran.am”-ին հայտնեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջարկել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա: Նման առաջարկ եղել է դեռեւս 2011-ի նոյեմբերին Երեւանում կայացած տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների հանդիպման ժամանակ: Առաջարկն ընդունվել էր, սակայն մինչ օրս որեւէ հստակ պայմանավորվածություն […]

Հիլլարի Քլինթոնը չի լքի պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չի լքի իր պաշտոնը մինչեւ որ Սենատի առջեւ հաշվետվություն չտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարած իսլամիստների հարձակման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է  “Росбалт”-ը: Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը:  Պետդեպի նախնական պնդման […]

Բագրատյանին անիծո՞ւմ են

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ նախագահական ընտրություններում հաղթելու, նույնիսկ մի քանի տոկոս ձայներ հավաքելու հնարավորություն ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը չունի: ՛՛Հրանտ Բագրատյանը շանսեր չունի, երբեք չի ունեցել և չի էլ ունենա, որովհետև ով ապրել է իր վարչապետի պաշտոնավարման տարիներին,  մինչ հիմա անիծում է այդ տարիները՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Իվանիշվիլին շնորհավորել է հայերին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 6-ին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է “Грузия Online”-ը: “Շնորհավորում եմ Վրաստանում բնակվող հայերին այս լուսավոր տոնի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ մենք կիսում ենք այս մեծ տոնը: Դարեր շարունակ մեր ազգերն զգացել են նույն ուրախությունները եւ տխրությունները: Մենք միասին ենք հաղթահարել: Մեր երկիրը հպարտանում է […]

‘’Հնարավոր է’’. Րաֆֆի Հովհաննիսյան

‘’Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է’’,-ՀՀ նախագահի թեկնածու, ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է դիմելու ՀՀ քաղաքացում առաջիկա ընտրապայքարում: Այս մասին այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր նախընտրական օրացույցներն արդեն պատրաստ են` տարբեր կարգախոսներով.’’Ազատ, անկախ, միացյալ’’, ‘’Մեկ անգամ եւ միասին’’:  Իսկ հիմնական կարգախոսի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի քարոզչական մեկնարկի […]

Վրաց պատրիարքի հայտարարությունը նոր սկանդալի առի՞թ

՛՛Սա առաջին դեպքը չէ, որ քննադատություններ են լինում: Այս դեպքի մեջ պետք է տեսնել մեծ քաղաքականության կոնտեքստը, և չառանձնացնել սա նախորդ դեպքերից: Ադրբեջանի հանրապետության առաջին իսկ օրերից դա անպակաս է եղել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հայտարարությունը, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա արել էր Կովկասի մահմեդականների վարչության նախագահ […]

Սիրիահայերի համար հայ-թուրքական սահմանը բացելու ստորագրահավաքը մեկնարկել է

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի պաշտոնական կայքէջում`https://petitions.whitehouse.gov/petitions սկսվել է ստորագրահավաք, որը կոչ է անում սիրիահայերի համար բացել հայ-թուրքական սահմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարտադիր կերպով կանդրադառնա դրան, եթե մեկ ամսվա ընթացքում այդ նախաձեռնությունը 25 հազար ստորագրություն հավաքի: Ստորագրահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C հղումով: Ստորագրահավաքին հետեւելու եւ ստորագրողների քանակությունն ստուգելու համար անհրաժեշտ է մտնել հետեւյալ հղմամբ` https://petitions.whitehouse.gov/petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugeessyria/nbmX159Cutm_source=wh.gov&utm_medium=shorturl&utm_campaign=shorturl:  Նշենք, որ […]

Սերժը` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանքյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին` անդրադարձ կատարելով վերջինիս` շրջակա միջավայրի պաշտպանության մասին կոչերին: “Չափազանց խրախուսող է Հայաստանում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի նման նախագահի թեկնածու` ՀՀ առաջին ԱԳ նախարարը, ով խոսում է Թեղուտի անտառները եւ շրջական միջավայրը պահպանելու կարիքի մասին: Բոլորի համար […]

Լինելու է երկու Հայաստանի պայքար` Սերժի եւ Րաֆֆիի /վիդեո/

‘’Փետրվարի տասնութին ՀՀ-ում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ՀՀ ժողովուրդը ջարդելու է իշխանական ուժային, մաքսային համակարգը, որը այս քսան տարիներին կա Հայաստանում’’,-քիչ առաջ “Հենարան” մամուլի ակումբում այս մասին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Ես անխտիր հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին , որոնք կանգնած են ՀՀ անկախության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի