11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Եթե սա էր, այդքան զոհն ինչո՞ւ տրվեց” … Հացպանյանը անակնկալի է եկել /վիդեո/

 ‘’Դա ծիծաղելի է պարզապես, տարիքային որեւէ սահմանափակում չի կարող լինել: Դա ի՞նչ է, նշանակում է, որ ինքն անընդունա՞կ է մտածելու, գործելու: Ինքս չեմ հասկանում: Անակնկալ է ինձ համար սա լսելը ’’,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու տարիքային պատճառաբանությանը, ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, 2008 թվականի համաժողովրդական շարժման մասնակից Սարգիս Հացպանյանը` նշելով, թե իր համար անակնկալ է այդ մասին լսելը:

Սարգիս Հացպանյանն ասաց, որ այսօր` մեզնից լսեց այդ պատճառաբանության մասին ու հավելեց. ’’ Այսինքն ի՞նչ, ինքը իրեն թոշակի՞ է ուղարկում: Ինձ համար անակնկալ է: Ես ամեն ինչ կարող էի մտածել, բայց ոչ սա էլի, այսինքն` այլ որեւէ պատճառ չկար` տարի՞քն էր,  հա՞: Ուրեմն, դուրս է գալիս, որ իր համար 2008 թվականը վերջին անելի՞քն էր` եղավ` եղավ, չէ` տո՞ւն է գնում: Էդ ժամանակ գոնե դա պետք է ասվեր բարձրաձայն, այսինքն, մարդիկ պետք է իմանային, որ ես ձեզ հետ մոտավորապես էսքան ժամանակվա համար եմ, հակառակ դեպքում` Աստված Ձեզ հետ’’:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր չառաջադրվելու որոշման մասին ասել է ‘’Չորրորդ ինքնիշխանություն’’ թերթին տված հարցազրույցում` նշելով, որ  68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն իրենից  ավելի երիտասարդները:

Խոսելով նախագահական ընտրությունների շեմին ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունից, Սարգիս Հացպանյանն ասաց, որ իր անհամաձայնությունը ՀԱԿ-ի գործունեության շուրջ հայտնել է դեռ բանտից դուրս գալուց 2-3 ամիս անց` իր ասուլիսում եւ նշել, որ դա Հայ ազգային կոնգրեսին անդունդը կտանի :

Հացպանյանը նկատեց, որ այն ինչ ինքն ասել էր 2011-ին, այսօր, փաստորեն, իրականություն է դարձել: Հացպանյանի խոսքով, ‘’պայքար,պայքար մինչեւ վերջ’’-ը, փաստորեն, ‘’պայքար, պայքար մինչեւ Ազգային ժողովում  ՀԱԿ-ի զբաղեցրած տեղեր’’-ն էր.

‘’Ես չէի կարծում, որ ՀԱԿ անդամ հանդիսացող, համաժողովրդական շարժման տարիներին իմ ճանաչած մարդկացից գոնե մի քանիսը, ովքեր այսօր խորհրդարանում են, կգնային նման քայլի: Դա անընդունելի է: Ոչ լեգիտիմ իշխանություն եք ասում եւ ոչ լեգիտիմ իշխանության աթոռն եք զբաղեցնում: Սա ինձ համար անընկալելի է: 

Կամ դու լինում ես բարոյական հարթության վրա եւ պահպանում ես ժողովրդի զավակը լինելու կարգամիճակը կամ… Եթե սա էր, էդ դեպքում այդքան զոհն ինչո՞ւ տրվեց: Ինձ համար ցավալի է, բայց ես սա ասում եմ’’:

Սարգիս Հացպանյանը չի կարծում, որ 2008-ին սկիզբ առած համաժողովրդական շարժումը ‘’մահացել է’’:  Այդ շարժումը, նրա խոսքով, ինքնաբուխ եւ համաժողովրդական էր եւ իր ծիլերը կտա.  ‘’Համաժողովրդական շարժման արժեքները կրող բազմաթիվ մարդիկ կան Հայաստանում, Սփյուռքում, Արցախում, Ջավախքում: Երբ շարժառիթները եղան, մարդիկ իրենց քաղաքացիական պարտքը կատարելով` ժողովրդին իրենց հայացքներով կուղղորդեն: Չեմ կարող ասել, որ ինչ եղել է, մահացել է, ոչ’’:

Henaran.am-ի հետ զրույցում Սարգիս Հհացպանյանն անդրադարձավ նաեւ նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը եւ ՀԱԿ-ի կողմից նրան չսատարելու փաստին` համարելով դա անբարոյական քայլ: Մեր զրույցի մանրամասները` այստեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ