24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մելիքյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին, որ…

”Ինձ համար դա հուսահատական քայլ է, դա քայլ է, որ կմնա անհեետևանք”,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու, ”Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, ասաց նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:  Նա հարգում է Ղուկասյանի որոշումը և զորակցում է նրան` համարելով, որ հացադուլի գնալը որոշակի արիություն պահանջող քայլ է: Սակայն ամեն դեպքում դա կարող է մարդկանց շեղել կոնկրետ և կառուցողական գործողություններից:  

Նախագահի թեկնածուն հայտնեց, որ կամ վաղը, կամ հաջորդ օրը կայցելի ու կզրուցի հացադուլի դիմած թեկնածուի հետ: Հարցին, թե կհորդորի դադարեցնել հացադուլը, թե շարունակել, Մելիքյանն ասաց. ”Նախ կուզեմ զրուցեմ նրա հետ: Նա հասուն մարդ է, ինքն է որոշում կայացրել, իմ կոչերի կարիքը չունի, ես, իհարկե անպտուղ, ոչ արդյունավետ քայլ եմ համարում, բայց չեմ կարող հարգանքով չվերաբերել այս որոշմանը”:

Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի մեկնարկին զուգահեռ ԳԱԱ-ի դիմաց հացադուլ է սկսել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա պահանջում է, որ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դադարեցնեն Հայաստանում դիտորդական առաքելությունը: Սակայն նրա հիմնական պահանաջն է, որ պետությունը չգրանցի գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ