09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էլինար Վարդանյանը ՀԱԿ ակցիային մասնակցել է ի պաշտոնե. Վահան Բաբայանը

ՀԱԿ ակցիային ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը մասնակցել է որպես ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը եւ հավելել, որ ԲՀԿ-ն դրա հետ կապված որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ երեկ Էլինար Վարդանյանը մասնակցել էր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի […]

Պատգամավորի աշխատանքը ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել. Արփինե Հովհաննիսյան

“Պատգամավորի աշխատանքը, ինչպես եւ ցանկացած աշխատանք, եւս ունի իր առանձնահատկությունը: Նախեւառաջ, դա ծառայություն է ժողովրդին: Այստեղ տպավորություններով չէ, որ պետք է առաջնորդվել”,-հայտարարեց ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը այսօր` սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսին: Երիտասարդ պատգամավորի կարծիքով` երիտասարդների  առջեւ դրված չէ ԱԺ-ում կարծրացած “խաղի կանոններին” հարմարվելու խնդիր, կարեւորը` պրոֆեսիոնալիզմն է: Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ երիտասարդ պատգամավորների ներկայությունն ԱԺ-ում դրական […]

Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելոռուսական ընկերությունը”  համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, “Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի բելառուսական ընկերության նախագահ Ն.Իվանովան, ՀՀ եւ ԲՀ միջխորհրդարանական համագործակցության եւ […]

Արքայազն Հարրիի զինակիցների վրա հարձակում են գործել

Աֆղանստանում հարձակում են գործել ՆԱՏՕ-ի Քեմփ Բաստիոն բազայի վրա, որտեղ ծառայում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, հաղորդում է “Reuters”-ը: “Թալիբանի” գրոհայինների հարձակմանն է ենթարկվել բազայի ամերիկյան սեկտորը: Պենտագոնի տվյալներով` զոհվել են առնվազն 2 ամերիկացի զինծառայողներ, մի քանիսը վիրավոր են: Հարձակման արդյունքում բազան չի տուժել: Քեմփ Բաստիոն բազայում սեպտեմբերի սկզբից  իր ծառայություն է անցնում բրիտանական կրտսեր […]

Հայաստանը այսօր օդ ու ջրի պես ներքին կայունության կարիք ունի. հոգեբան

“Մենք շատ լավ գիտենք, որ դեմոկրատիան շատ դժվար է առաջ գնում Հայաստանում: Ինչ -որ դեմոկրատական ծիլեր կամ ինստիտուտներ կան, որոնց մի մասը հաջողության է հասնում”,-այսօր` Ժողովրդավարության միջազգային օրը, “Հենարան” մամուլի ակումբում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով ժողովրդավարության օգուտների եւ վնասների մասին: “Եթե մենք վերցնենք դեմոկրատիայի արեւմտյան մոդելը եւ ուղղակիորեն ներդնենք Հայաստանում,  սխալ կլինի: Մենք […]

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը կայցելի Հայաստան

Սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը: Այցի ընթացքում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործանախարարի եւ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:  

“A1+”-ի եթեր մտնելը խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն վախենում այլ կարծիք լսելուց. Արտակ Կիրակոսյան

Ժողովրդավարության մասին խոսելը վտանգավոր է, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում ժողովրդավարություն ասելով: Հիմա ավելի շատ խոսվում է արդյունավետ կառավարման խնդիրների մասին, շատ կարեւոր է նաեւ պետության դինամիկության հարցը, որովհետեւ ավտորիտար ռեժիմներն այսօր մարտահրավերներին արձագանքելու լուրջ խնդիրներ ունեն: Դա տեսնում ենք արաբական աշխարհում: Այսօր`սեպտեմբերի 15–ին`  “Ժողովրդավարության միջազգային օրը”,  “Հենարան” մամուլի ակումբում ասաց […]

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու անընդունելի քայլը. ԱԳ նախարարի հանդիպումները Կիպրոսում /ֆոտո/

Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: Նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ: Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը: Յիանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ […]

Կանադան հիասթափված է Սաֆարովին ներում շնորհելու փաստից

Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Վրաստանի դեսպանատունը Կանադայում հայտարարություն է տարածել Սաֆարովի գործի վերաբերյալ: “Կանադան լրջորեն մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ազատություն եւ ներում շնորհելու փաստի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում վստահությունն ամրապնդելու համար: Կանադան իր աջակցությունն է հայտնում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են […]

Բերլուսկոնիի ծովային վիլլայում գաղտնի թունել են հայտնաբերել /ֆոտո/

Իտալացի լուսանկարիչ Անտոնելլա Զապադուն, ով նախկինում արդեն մեկ ռեպորտաժ հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի առանձնատնից, այժմ նոր լուսանկարներ է ներկայացրել: Սենսացիոն լուսանկարներում  պատկերված է Բերլուսկոնիի` Սարդինիայում գտնվող առանձնատան ստորգետնյա թունելը: Ստորգետնյա քարանձավը, որն իրենից յուրօրինակ “որջ” է ներկայացնում, գաղտնի ելք ունի դեպի ծով: Ապաստարանի ինտերիերն այնքան շքեղ է, որ այն ավելի շատ գիշերային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի