19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում հանդիպել է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ, հաղորդում է “Trend”-ը:

Հանդիպմանը եւս մեկ անգամ ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների կարեւորությունը, սակայն հանդիպման մանրամասների մասին որեւէ հայտարարություն չի արվել: 

Եռակողմ հանդիպումները, որոնք հենվում են խորհրդարանական դիվանագիտության վրա եւ անց են կացվում ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, պարբերաբար կազմակերպվում են: Համաձայնություն կա, որպեսզի հանդիպումների մանրամասների մասին ինֆորմացիա չտրամադրվի: 

Մինյոնի անցկացրած մամլո ասուլիսին նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանին, որը կանցկացվի այս հարցի շուրջ, խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի արդյունքներ գրանցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ