26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Օֆ-լայն” մնացածների մխիթարանքը

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կուսակցական շահեր հետապնդող կայքերին ու հայտնել իր մտահոգությունները:

”Որոշ քաղաքական ուժերին, որոնք այս ընտրություններին օֆ-լայն են մնացել, ոչինչ չի մնում, քան գլխիկոր հետևել, թե ինչպես են ընտրություններին մասնակցող այլ թեկնածուներ նրանց քթի տակից տանում ժամանակին իրենց քվեարկող ընտրողներին:

Անճարությունից աջ ու ձախ ֆշացնող այս շրջանակները բացառիկ մխիթարություն են գտնում օրը մի քանի հազար այցելու ունեցող, սակայն երկրի անունից խոսացող և խիստ կուսակցական շահեր հետապնդող կայքերում:

Ի դեպ, այդ լրատվական աղբյուրներում զետեղված կոռեկտության սահմանը բացահայտ անցած, վիրավորանքներ պարունակող բազմաթիվ նյութերի համար ոչ ոք ոչ մեկից այդպես էլ ներողություն չի խնդրել:

Հուսամ դեռ: Որովհետև վերջնականապես չեմ կորցրել հույսս, որ մի օր նրանք էլ ուժեղ կգտնվեն սեփական սխալներն ընդունելու համար”,-գրել է նախարարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ