11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի պայմանագիրը. Հայկական ժամանակ

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ներկայացրել է խոստացված նախագիծը, որ կոչվում է “Քաղաքացիական պայմանագիր”:

 “Սա մի փաստաթուղթ է, որտեղ ներկայացրել եմ հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին պատկերացումներ, կամ` ավելի ճիշտ, ուրվագծել պատկերացումների շրջանակ, բազմաթիվ դետալների ձևակերպումը թողնելով ընթացիկ, աշխատանքային ապագային:

Այսօրվա խնդիրն, ինչ խոսք, փաստաթղթի նախագիծը հանրությանը ներկայացնելն է և միայն դա: Եվս մեկ անգամ ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ սա նախագիծ է, ինչից բխում է, որ փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների”,- ներկայացնում է Փաշինյանը` ձեւակերպելով  ընդարձակ նախագիծը.

“Քաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարությունն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը:

Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով, իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից` խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած ժողովրդի ազատ կամարտահայտման:

Պայմանագրի մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու միակ եղանակ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ