13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մրցանակներ՝ ԱԺ աշխատակիցներին

Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում կայացավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից համատեղ հայտարարված հետազոտական աշխատությունների մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացման օժանդակության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթը, որին ԱԺ աշխատակիցների ներկայացրած հետազոտությունները նվիրված էին տարբեր ոլորտներում մի շարք հիմնախնդիրների լուծման քաղաքականության համեմատական վերլուծությանը, նպատակ ուներ խրախուսել եւ օժանդակել Ազգային ժողովում հետազոտական […]

Հասարակության ձգտումը բարեփոխումների անհրաժեշտ է. Տրայան Հրիսթեա

Հայաստան-ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր` դեկտեմբերի 20-ին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված դասախոսությանը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցությունից` ինչպես է  այն սկիզբ առել, ինչ ճանապարհ է անցել, եւ որ այն շարունական կլինի:  Դեսպանն ասաց, որ հասարակության` բարեփոխումների ձգտումը պարզ է դառնում մոնիթորիգների եւ զեկույցների միջոցով, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ԵՄ-ն դրամական ֆինանսավորում տրամադրի այդ բարեփոխումներն իրականացնելու համար: […]

49 %-ը՝ Սերժ Սարգսյանի օգտին. Gallup

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ի կողմից  2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը իրականացված առաջին հարցումների արդյունքների համաձայն, ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը  2013թ. 3ետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում պատրաստվում է քվեարկել գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 21 տոկոսը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, 5 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 5 տոկոսը՝ ՛՛Ժառանգության՛՛ […]

Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին […]

Զբաղվեք ձեր Ծառուկյանով. պատգամավորը զայրացավ լրագրողի հարցից /վիդեո/

“Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկիրը կարողացել է դիմագրավել բոլոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին, եւ մենք աջակցելու ենք նրան”,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Վերջինս վստահ է,  որ Սերժ Սարգսյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու հենց առաջին փուլում: Դեկտեմբերի 28-ին կկայանա ՍԻՄ համագումարը, որտեղ էլ կհայտարարվի գործող նախագահին սատարելու մասին: Պատգամավորին զայրացրեց “Կենտրոն” […]

Ինչո՞ւ ՀՀՇ համագումարից առաջ. Բագրատյանը Henaran.am-ին մեկնաբանում է իր որոշումը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Այս հայտարարությունը Հրանտ Բագրատյանն արել է այսօր՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունը նախկին վարչապետն անում է դեկտեմբերի 22-ից՝ ՀՀՇ համագումարից առաջ, որովհետեւ ակնկալվում […]

Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես չգիտեմ ինչպես դուրս դուրս գալ. Պուտին

Ռուսաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, սակայն  չի կարող փոխել Հարավային Օսիայի եւ Աբխազայի անկախության ճանաչման մասին իր որոշումը: “Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այնպիսի փակուղի է ստեղծել, որից ես այնքան էլ լավ չեմ հասկանում` ինչպես դուրս գալ”,-խոստովանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Միջազգային Առեւտրի կենտրոնում կայացած մամլո ասուլիսին, հաղորդում է “Вести”-ն: Պուտինն ընդգծել է, […]

Հրանտ Բագրատյանը՝ նախագահի թեկնածու. նա դադարեցնում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Հրանտ Բագրատյանն այս հայտարարությունն արել է  քիչ առաջ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում թողնելով հետեւյալ գրառումը.՛՛Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են “Ազատություն” կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի […]

ՀԱԿ-ից երկու Լեւոն է մնացել

Ազգային ժողովի պատգամավոր, “Սահմանադրական իրավունք միության” նախագահ Հայկ Բաբաուխանյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին ասաց, որ ընդդիմությունը չի կարող միավորվել եւ մեկ թեկնածու առաջադրել: Այսօր ընդդիմադիրները, ըստ Բաբուխանյանի, հազիվ գոյություն ն պահում: Նրա խոսքով ՀԱԿ-ից բան չի մնացել: “Մնացել է երկու Լեւոն. Տեր-Պետրոսյանը որ չի խոսում, եւ Զուրաբյանը, որ ավել-պակաս խոսում է իր […]

Բեգլարյանը տեղյակ չէր Մհեր Սեդրակյանից /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեցին մեկնաբանել երեկ ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը: ”Ես տեղյակ չեմ,-ասաց նախարարը, ապա հավելեց,-երբ կտեղեկանամ, կպատասխանեմ”: Լրագրողներն առաջարկեցին տեղեկացնել նախարարին, թե ինչ է կատարվել, սակայն Բեգլարյանը հեռացավ` ասելով, որ հիմա շատ զբաղված է: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին, փորձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի