02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե Բագրատյանն առաջադրվում էր, գոնե պետք է տեղյակ պահեր …

2013թ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀԺԿ-ն իր դիրքորոշումը հայտնել է ՀԱԿ-ի հաղորդագրության  եւ ՀԺԿ քաղխորհրդի որոշման մեջ այն է` չառաջադրել սեփական թեկնածու եւ չսատարել որեւէ թեկնածուի: Այս որոշումը մնում է անփոփոխ:

Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Մեր հարցին, նշանակում է արդյոք, որ ՀԺԿ-ի համար նախագահական ընտրությունների հարցը փակված է, Գրիգոր Հարությունյանը պատասխանել է. ’’Այս պահին փակված է: Քաղաքականության մեջ եկեք ոչինչ չբացառենք, բայց  նորից եմ կրկնում, այսօր մենք հայտարարել ենք, որ  որեւէ մեկին չենք պաշտպանում’’:

Ինչ վերաբերվում է ընտրությունները բոյկոտելուն, Գրիգոր Հարությունյանն  ասաց.’’Մենք այդպիսի հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ որեւէ մեկին չենք պաշտպանելու, իսկ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է , թե ինքն ինչպես կքվեարկի’’:

ՀԺԿ քարտուղարին խնդրեցինք մեկնաբանել ՀԱԿ-ի որոշումը` ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ /Բագրատյանն առայժմ սառեցրել է իր գործունեությունը ՀԱԿ-ում, բայց ՀԱԿ-ից դուրս չի եկել/, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին չսատարելու մասին: Գրիգոր Հարությունյանն ասաց, որ  ‘’նորմալ’’ է վերաբերվում  ՀԱԿ-ի որոշմանը :

Նրան խնդրեցինք անդրադառնալ նաեւ սփյուռքահայ ազատամարտիկ 2008թ ժողովրդական շարժման մասնակից Սարգիս Հացպանյանի այն գնահատականին, որ Բագրատյանին չսատարելու ՀԱԿ-ի որոշումը բարոյական չէ:

 ‘’Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ եթե ինքն առաջադրվում էր, ամեն դեպքում, գոնե պետք է տեղյակ պահեր’’,-նկատեց Գրիգոր Հարությունյանը:

Նշենք սակայն, որ Հրանտ Բագրատյանը հրապարակավ հայտարարել է նախագահական ընտրություններում իր առաջադրման հնարավորության մասին` շեշտելով, որ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի, իր թեկնածությունը կհանի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ