14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունը Զուրաբյանից դիմում չի ստացել

ՀՀ Գլխավոր դատախազությունը ոչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, ոչ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից վերջիններիս ձայնագրության գաղտնազերծման և Youtube-ում հայտնվելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար հաղորդում չի ստացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով` հաղորդում ստանալուն պես օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի:  Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել […]

Կշարունակեն Հովիկ Աբրահամյանի մոտ

Քիչ առաջ խորհրդարանն ավարտեց վիճահարույց նախագծի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Հարցի հիմնական զեկուցող ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, պատասխանեց քննարկման ընթացքում տեղ գտած հարցերին:  Եզրափակիչ ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց բոլոր խմբակցություններին մեկական ներկայացուցչի միջոցով վաղը հարցն իր մոտ կրկին անգամ քննարկել եւ փորձել համաձայնության […]

Դավիթ Հարությունյանի պահվածքը էթիկայի հանձնաժողովում քննարկելու հարց է. Արծվիկ Մինասյան

ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է քաղաքական հավասարակշռություն հաստատել էթիկայի հանձնաժողովում,  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց  բոլորին զբաղվել սեփական քաղաքական թիմի խնդիրներով եւ չփորձել գտնել ԲՀԿ-ի տեղը քաղաքական արեւի տակ: “Տպավորությունս այնպիսին է, որ փոփոխությունը պայմանավորված է միայն ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած անսահման հոգատարությամբ, այդքան մտահոգ մի եղեք, մենք հրաշալի գիտենք […]

7-10% -ի մասին իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունը ջղագրգռություն է ստեղծել. Շարմազանով

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից արտահերթության կարգով ելույթ ունենալու իր իրավունքից օգտվելով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նույն ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած քաղաքական գնահատականներին: “Ուշադիր լսում էի իմ ընդդիմադիր գործընկերոջ ելույթը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց քաղաքական թիմում առկա խոստովանությունները առ այն, որ ինչ էլ լինի առավելագույնը 7-10% ձայն պետք է […]

ԼՂՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկեց շփման գծում տիրող իրավիճակը

Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում անցկացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցերի:  

Բոլորը պետք է կրեն իրենց բաժին “ժուչոկը”. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը քաղաքական մեծամասնության համար առաջացավ այն ժամանակ, երբ Էթիկայի հանձնաժողովը քննության առավ արտահերթ նիստը ԱԺ 83 պատգամավորների կողմից բոյկոտելու հարցը: Նրա խոսքով, հարցը հանձանժողովում քննելը չէր “կազմաքանդի” ՀՀԿ խմբակցությունը, բայց ըստ նրա, ՀՀԿ-ի արձագանքը կայծակնային […]

Ես չեմ հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում… Ռուբեն Թովմասյան

“Մարդկանց գաղտնալսելը ահավոր բան է: Ի՞նչ է նշանակում է գաղտնալսել: Ասում են՝ այս համակարգի ամենամեծ առավելությունը բացախոսությունն է, բա գնացեք, իրար հետ նստեք, խոսացեք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնազերծված ձայնագրության մասին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Խոսակցության բովանդակության մասին Թովմասյանը լռեց, քանի որ ձայնագրությունը դեռևս չէր լսել: Սակայն այն, […]

Հովիկ Աբրահամյանը հորդորեց կոռեկտ լինել օրիորդի հետ. կրքերը թեժացան

Խորհրդարանում այսօր ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկման ժամանակ մի պահ անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Նախագիծը ներկայացնում էր համահեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները, մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչու է նախագիծը ներկայացնում Արփինե Հովհաննիսյանն այն դեպքում, երբ նա հանձնաժողովի անդամ չէ: ՀՅԴ-ական  Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, թե արդյոք նախագծի հեղինակներ […]

Բովանդակային մասով` ոչինչ. Նիկոլ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր խմբակցության ղեկավար ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գաղտնալսված ձայնագրության բովանդակային մասով որեւէ մեկնաբանությունից: Իշխանությանն ուղղված սուր քննադատական եւ հրապարակային կեցվածքով առանձնացող այս գործիչը հանրության ուշադրության կենտրոնում հայտնված աղմկահարույց իրադարձության վերաբերյալ ոչ միայն սեփական կուսակցության՝ նրա առանցքային դեմքի, այլ նաեւ ԲՀԿ-ական Օսկանյանի մասին հրապարակային […]

՛՛Օսկանյանը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր է ուղղել՛՛. ՀԱԿ անդամը Օսկանյանին է մեղադրում

      ՀԱԿ քաղխորհրդի անդամ Ռուբեն Թորոսյանը հայտնի գաղտնալսման մեջ մեղադրում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին: Նա մասնավորապես նշել է. ՛՛Անիմաստ ջանքեր պետք չէ թափել հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի  որ՝ գաղտնալսման կատարողը  ենթադրելի  է՝ փորձառու Վ. Օսկանյանը, որը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր  է  ուղղել և բացի  այդ հարցերից իր  որևէ  կարծիք չի  ձայնագրվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի