27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործող նախագահի օգտին կքվեարկեր 68,9 տոկոսը, երկրորդը Րաֆֆին է

TNS opinion-ը ներկայացնում է “Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ” հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ: 

 “Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, եւ տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին:

Սա ոգեւորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որեւէ թեկնածուի: Նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին եւ պատրաստվում են քվեարկել”, – նշում է TNS opinion Բրյուսելի մեթոդների եւ վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:

Ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թվում է,  օգնեց քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, եւ նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով (վավեր պատասխանները չեն ներառում “Դժվարանում է պատասխանել” եւ “Հրաժարվում է պատասխանել” տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 44,0%): Այսինքն` եթե ընտրությունները տեղի ունենային հարցման պահին` անցած շաբաթ, գործող նախագահին ձայն կտար հարցվածների 68,6%-ը:

Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով դարձել է հիմնական մրցակից եւ բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե (չմշակված տվյալները՝ 13,3%):

Միեւնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին եւ բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս (չմշակված տվյալներ՝ 0,9%):

Ըստ արդյուքների՝ հարցվածների 64%-ը կարծում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը լավ գործունեություն է վարել երկրում իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Մինչդեռ հարցվածների այն մասը, որը բարձրագույն կրթություն է ստացել, գոհ չէ վերջինիս կառավարումից:

Հարցվածների 56 տոկոսը դժգոհել է այն փաստից, որ ԲՀԿ-ն չի առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին, իսկ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համակիրների դժգոհությունն այնքան էլ մեծ չի եղել:

 

 

Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով այստեղ`  www.eufoa.org/en/publications:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ