08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն նիստ է հրավիրել

Այսօր երեկոյան, ինչպես ամեն հինգշաբթի հրավիրվելու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Օրակարգում առաջիկայում կայանալիք եւ կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, ինչպես նաեւ կքննարկվեն ներկուսակցական հարցեր: Նիստը կվարի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանում է

Եգիպտոսում եւ Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում` Հայաստանում, գտնվող բոլոր ամերիկյան քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն եւ հետեւեն իրավիճակի զարգացումներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որեւէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով:

Ես հականատօյական ակցիաներ Հայաստանում չեմ տեսել. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը “Եվրանյուզ”-ին տված հարցազրույցում վերջապես խոսել է Հայաստան կատարած այցի եւ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կատարած հանցանքի  մասին: “Եվրանյուզը” գլխավոր քարտուղարին մասնավորապես հարց է ուղղել նրա այցի ժամանակ Հայաստանում ընթացող հականատօյական ակցիաների վերաբերյալ, ինչպես նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել էր ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: […]

ՀԱԿ-ը ԱԺ ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել

ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդամամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները: Այսպիսով տեղի է ունեցել “ԱԺ Կանոնակարգ” ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված […]

Իրանցիներն ԱՄՆ-ի դեմ բողոքում են Շվեյցարիայի դեսպանատան մոտ

Թեհրանի շուրջ 500 բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի  դեմ, որը մուսուլմաններին եւ նրանց սրբություններն անպարկեշտ ձեւով է ներկայացնում, գրում է “Tages Anzieger”-ը: 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով ԱՄՆ դեսպանատուն Թեհրանում չկա, այդ պատճառով էլ ցուցարարները հավաքվել են շվեյցարական դեսպանատան առջեւ, որտեղ աշխատում են  ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակիցները: […]

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Սեպտեմբերի 13-ի առավոտյան  ժամը 11-ին ինչ-որ անհայտ անձ դեսպանության վիզաների բաժնում կասկածելի փաթեթ է թողել: Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին էվակուացրել են, իսկ դեպքի վայրում ներկա պահին աշխատում են մասնագետները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, գրում է “дни.ru”-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հայաստանում, Եգիպտոսում, […]

Գեներալ Մանվելի որդին բացատրեց, թե ումից են վախենում Էջմիածնում

“Էջմիածին քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի պատասխան տվեց  Էջմիածնի վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` արձագանքելով դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրություններում, և առհասարակ Էջմիածնում վախի մթնոլորտ է տիրում: Քաղաքապետը խորհուրդ տվեց նայել իր 4 տարիների գործունեությունը` նշելով, որ մինչ իր քաղաքապետ եղած տարիները կազմակերպվող միջոցառումների թիվը բավական քիչ էր, իսկ իր ղեկավարած տարիներին […]

Առողջապահության նախարարությունը աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նոր ղեկավար ունի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ս/թ սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։ Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական […]

Բա որ Քոչարյանի շնիկը շաքարախտով հիվանդանա …

“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook-ի իր էջում անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի “Նուվել դ’ Արմենի” ամսագրին տված հարցազրույցին և դրա վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, գրել է. «Ժողովուրդ, առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանին դատի տալ նաև`կենդանիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար: Հիմնավորեմ ասածս: Հիմա որ երեկվա ելույթից հետո, Ռուբեն Հայրապետյանը ընկնի Քոչարյանի քիչ հաչացող շնիկի հետևից, նա […]

ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան

‘’Ես առաջադրվելու ցանկություն ունեմ՝ հաշվի առնելով, որ մենք իրոք միշտ ձայն ենք հավաքել’’,-“Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Կուսակցությունը նախկինի նման ակտիվ չէ, սակայն անցկացնում է նիստեր ու հանդիպումներ: ԺԿ-ն մասնակցել է նաեւ ՏԻմ ընտրություններին, սակայն գաղտնի՝ չբացահայտելով իր կողմից սատարված թեկնածուներին, քանի որ, Կարապետյանի խոսքով, այն մարդիկ, ում իրենք են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի