10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեր-Պետրոսյանի հետ պարող տղերքը չկային. Շարմազանով

Henaran.am-ը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանը: Շարմազանովի խոսքով, թե՛ իրեն, թե՛ մեր հասարակության մեջ շատերին  այլեւս չի հետաքրքրում Տեր-Պետրոսյանի առաջադրումը: “Կարծում եմ նման քաղաքականությամբ Տեր-Պետրոսյանը ապացուցում է, որ անկախ իր առաջադրումից կամ չառաջադրումից, նրա քաղաքական էպոխան մայրամուտին է մոտենում ”,-ասաց Շարմազանովը: Սակայն […]

Ո՞վ է արջի ծառայություն մատուցում եւ ինչո՞ւ է ՕԵԿ-ն ազնվացնում Նիկոլին

ՕԵԿ տասնմեկերորդ արտահերթ համագումարից հետո ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պատասխանեց Henaran.am –ի եւ “Առավոտ”-ի մի քանի հարցերին` կապված Արթուր Բաղդասարյանի ելույթում հնչած շեշտադրումների հետ: Մասնավորապես, խնդրեցինք մեկնաբանել, թե ում նկատի ուներ ՕԵԿ նախագահը, երբ խոսում էր արջի ծառայություններ մատուցողների մասին: “Մենք ունենք շատ լուրջ հնարավորություն` անցկացնելու շատ լավ ընտրություններ, որը բարձր կգնահատվի  նաեւ միջազգայն հանրության […]

Բաբկեն Արարքցյանը` իր եւ նախկին վարչապետի մասին /վիդեո/

Ազգային ժողովի  նախկին նախագահ, ՀՀՇ համագումարի մշտական թիվ 2 մանդատի տեր  Բաբկեն Արարքցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱԿ-ի կողմից համընդհանուր աջակցություն կունենա միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արարքցյանի կարծիքով, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իրականացնում է իր սահմանադրական իրավունքը՝առաջադրվելով նախագահի թեկնածու: Բաբկեն Արարքցյանի խոսքով՝ մտածելու շատ բան կա, ուստի  պետք է թողնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, առանց ճնշումների […]

Րաֆֆիին սատարող ուժեր կգտնվեն

”Ազատ, արդար ընտրություների դեպքում, նույնիսկ անգամ մեզ ծանոթ դարձած մեխանիզմների կիրառության դեպքում մենք ունենալու ենք նոր նախագահություն, այս երկու ամիսների ընացքում, եթե ՀՀ քաղաքացին, ակտիվիստները ցանականան, ամեն մեկն իրենց բնից դուրս գան ու մասնակցեն, մենք նոր նախագահ կունենանք”,-այսօր ”Ժառանգության” համագումարից հետո, որտեղ կուսակցությունը միաձայն որոշեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջադրել նախագահական ընտրություններում, լրագրողների հետ զրույցում […]

՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հետ դեռ ոչինչ ավարտված չէ. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛Ես շատ մարդկանց հետ հանդիպում եմ մեր տանը կամ աշխատավայրում: Ես օրեր շարունակ դրսում էի և ձայնագրվելու առիթ տվեցի բոլորին, սակայն ես քննադատում եմ այդ քայլը՛՛,-այսօր ճեպազրույցում պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գազտնազերծված ձայնագրության մասին ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա դատապարտելի է համարում նաև պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ, […]

Արթուր Բաղդասարյանը դատապարտեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, գովաբանեց Փաշինյանին

“Henaran.am”-ն արդեն տեղեկացրել է, որ ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարին “Օրինաց երկիրը” հայտարարեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՕԵԿ-ը կայացրել այս որոշումը եւ որոշ քաղաքական գնահատականներ հնչեցրեց: Արթուր Բաղդասարյանը նախ հիշեցրեց 2006-ին ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը, նշեց, որ այդ քայլից հետո ՕԵԿ-ի հասցեին […]

Փետրվարի 18-ի քննությունը. Րաֆֆիի կոչը

՛՛Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը, ներդնում կատարենք, բանակը պետք է ուժեղ լինի իր չափանիշներով, և քաղաքկաան կողմնակալությունը որևէ տեղ չունի հայոց բանակում, որտեղ շարքային զինովրներն օգտագործվում են սրա կամ նրա կողմից՛՛,-այսօր ՛՛Ժառանգության՛՛ համագումարում իր ելույթում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի հետ հարբերություններում իրական ռազմավարության հաստատում պետք է լինի, որը հիմնված կլինի փոխադարձ […]

Կսատարեն Սերժ Սարգսյանին. ՕԵԿ-ը պատասխանատվություն է ստանձնում համագործակցելու

ՕԵԿ տասնմեկերորդ համագումարը, որի օրակարգում տասներեք թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՕԵԿ դիրքորոշման հարցն է, քիչ առաջ հայտարարություն ընդունեց, որը ներկայացնում ենք ստորեւ. “Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային […]

Նիկոլը, Սասունը, ԲՀԿ-ն

ՀՀՇ համագումարին հրավիրվել էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը սակայն չէր եկել: Լեւոն Զուրաբյանը խորհուրդ տվեց լրագրողներին բոլոր կազմակերպչական հարցերով դիմել Արամ Մանուկյանին: Վերջինս ասաց, որ տեղյակ չի Փաշինյանի բացակայության պատճառի մասին: ՀՀՇ աաջնորդը չբացառեց նրա մասնակցությունը: “Համագումարը շարունակվում է, գուցե կգա”,-ասաց նա: Ի դեպ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը նույնպես չի եկել: […]

Բոլոր մրցակիցները արժանի են. Րաֆֆին Բագրատյանի թեկնածության մասին

”Ազատ, անկախ, միացյալ՛՛ և ՛՛Մեկ անգամ միասին՛՛, սրանք նախագահի ապագա թեկնածու՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսներն են: ՛՛Կագախոսները կարող են լինել մի քանիսը, բայց գործը մեկն է՛՛,-մի քանի կարգախոսների առկայության մասին այսօր ՛՛Ժառանգության՛՛ համագումարում ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե դեռ ուժի մեջ է ՛՛Սարեր ենք շարժելու՛՛ կագախոսը, Հովհաննիսյանն ասաց՝ այո:  Այն մասին, որ այսօր ՀԱԿ առաջնորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի