24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Չախալյանն աշխատում է Ռուսաստանի համար. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ վրացական խորհրդարանին “վրացական պետության թշնամուն” ազատ արձակելու համար` նկատի ունենալով ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին:

Նա կարծիք է հայտնել, որ Չախալյանը հայ գործիչ չէ եւ աշխատում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար, ով աշխատում է վրացական պետության ամբողջականությունը փլուզելու վրա, հաղորդում է “Regnum” գործակալությունը:

“Խնդիրը Չախալյանի էթնիկ ծագման մասին չէ, քանի որ մեզ մոտ շատ հայեր են ապրում, ովքեր ազնվորեն ծառայում են մեր երկրին: Իվանիշվիլին պիտի հասկանա, որ ինքը հայ կաթողիկոս Գարեգին 2-րդի խնդրանքով հանցագործի է ազատ արձակել, ով հակապետական գործիչ է: Դա ոչ միայն մեծ սխալ է , այլ նաեւ հանցագործություն մեր պետության առջեւ”,-հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանն ազատ արձակվեց հունվարի 24-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ