01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը

“Այսօր Հայաստանում ամենից շատ խոսվում է նախագահական ընտրությունների քաղաքական ակնկալիքների մասին: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որեւէ փոփոխություն չի առաջացնի: Խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, նրա կամքով ձեւավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը”-,այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա` Հայաստանում քաղաքական դաշտը պառնկացված […]

Բոլիվուդյան քաստինգ ՀՀԿ-ի դեմ

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ասուլիսում հնչեցրած տեսակետը, որ ՀՀԿ-ի դեմ պայքարելու համար նրանք կհամագործակցեն բոլոր ուժերի հետ: ‘Ինչ է “ստանալու հաղթողը…” Ծանոթացա Արամ Մանուկյանի ասուլիսի նյութերին: ՀՀԿ-ի դեմ ձևավորվող “միասնական” ներքաղաքական կոնֆիգուրացիան հետաքրքիր տրանսֆորմացիաների ենթարկվեց այս ամիսների ընթացքում` ինձ հիշեցնելով բոլիվուդյան քաստինգ “Նա գնաց մենակ” քաղաքական սերիալի […]

Ստեփան Սաֆարյանի հիմնական մրցակիցը

Թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ‘Ժառանգության’ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական ընտրություններից հետո  հուսահատված չէ, ավելին Սաֆարյանը ցանկանում է իր թեկնածությամբ այս ընտրատարածքում այլընտրանքի հնարավորություն ստեղծել: Այս մասին նախկին պատգամավորն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ‘Եթե ընտրությունները լինեն ազատ ու արդար` որպես նախագահական ընտրությունների նախերգանք, ես ուրախ կլինեմ անգամ այն դեպքում, եթե պարտվեմ’,-ասաց Սաֆարյանը` նշելով, որ […]

Օբաման գրանցել է առաջին հաղթանակը

Մեկնարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները: ԱՄՆ-ի ժամանակով` ուղիղ կեսգշերին, Հայաստանի ժամանակով` առավոտյան 9-ին, Նյու Հեմփշիր նահանգում բացվել են առաջին 2 ընտրատեղամասերը, որտեղից էլ ավանդաբար սկսում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է  “ABC News”-ը, 2 ընտրատեղամասերի ձայների նախնական հաշարկով` հաղթող է ճանաչվել գործող նախագահ Բարաք Օբաման: Դիքսվիլ Նոչ գյուղում եւ գործող նախագահի եւ նրա մրցակցի` Միթ […]

Ժողովրդից թաքուն ու գաղտնի. ԲՀԿ-ի նիստերի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորով է մեկնաբանել ԲՀԿ-ի նիստերը, որոնք հիմնականում գաղտնի են արվում: ‘ԲՀԿ նիստերի մասին. Ժողովրդի հետ, ժողովրդի համար, ժողովրդից թաքուն ու գաղտնի’,-գրել է Ավագյանը:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կընթանան մեկ այլ փոթորկի ֆոնի վրա

ԱՄՆ-ի օդերեւութաբանական Ազգային կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների ուղղութամբ նոր փոթորիկ կշարժվի` “Նոսիստերը”, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:  Հիշեցնենք, որ այս  2 նահանգներն էլ հենց ամենաշատը տուժեցին “Սենդի” փոթորկից: Օդերեւութաբանների խոսքով` աղետը ԱՄՆ-ի արեւելյան ափեր կարող է բերել քամիներ, անձրեւներ եւ նույնիսկ ձնաբքեր: Քամու արագությունը կարող է հասնել մինչեւ […]

Օսկանյանն ու Կորյուն Նահապետյանն ընդունել են ՆԱՏՕ-ի պատվիրակությանը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց ‘ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում’ միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են […]

Նիկոլ Փաշինյանը` իրեն լուսանցքում թողնելու մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչած բոլոր գնահատականներն ու հայտարարությունները այսօր ուժի մեջ են: Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր մի քանի անգամ շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, լրագրողների հարցերը վերաբերվում էին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, որի վերաբերյալ, ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում կարծիքները բաժանվում են: Ոչ միայն ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այլեւ […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամը չէ, որ լռության պաուզա է վերցրել. Նիկոլ Փաշինյան

“Հայ ազգային կոնգրեսը արտահայտել է իր դիրքորոշումը նախագահական առաջիկա ընտրությունների  վերաբերյալ: Իմ պատկերացմամբ ունի նախագահի թեկնածու, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերը ուղղված են ուրիշներին, ինձ ուղղված հարց այդ առումով չկա”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը `պատասխանելով նախագահական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր քաղաքական համագործակցության մասին հարցին: Հարցին, […]

Սիրիացի ապստամբները մարտնչում են պաղեստինցիների դեմ

Սիրիացի ապստամբները մարտեր են վարում Պաղեստինի ազատագրական Ազգային ճակատի ստորաբաժանումների հետ: Այն մասամբ ռազմական կազմակերպություն է, որը հովանավովում է Սիրիայի կառավարության կողմից, հաղորդում է “Associated Press”-ը: Պայքարն ընթացել է Դամասկոսի հարավում` պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Պաղեստինցիների կողմից են կռվել նաեւ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները: Կողմերի կորուստների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: Պաղեստինցի փախստականները, ովքեր Սիրիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի