27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ՀԱԿ-ը չփոխվի

Նախագահական ընտրություններից հետո “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ՀԱԿ կվերադառնա, բայց միայն մի դեպքում, եթե ՀԱԿ-ում փոփոխություններ լինեն: Հակառակ պարագայում Հրանտ Բագրատյանը կզբաղվի իր կուսակցությամբ:

‘’ՀԱԿ-ում մենք ասել ենք՝ ես պիտի գնամ աշխատեմ, ես պիտի գնամ խոսեմ՝ այսպե՞ս ենք շարունակում, թե՞ ինչ ենք անում: Պատրա՞ստ եք փոփոխությունների, թե՞ չէ: Այդ փորձը պիտի անեմ: Փորձը չհաջողելու դեպքում ես ձեզ հստակ ասում եմ՝ շեշտակիորեն զբաղվելու եմ ‘’Ազատություն’’ կուսակցությամբ’’,- լրագրողներին ասել է Հրանտ Բագրատյանը:

Նա նշել է, որ արտերկրում իր հաջողությունը թողել –եկել է, ուստի պարապ չի նստելու : Հրանտ Բագրատյանը հավելել է, որ այս թեմային կանդրադառնա նախագահական ընտրություններից հետո, իսկ մինչեւ փետրվարի 18-ը հարցը չի քննարկում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ