26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով նախորդ տարվա հոկտեմբերին կողմերին փոխանցված աշխատանքային առաջարկի շուրջ: Նրանք նաև մտքեր փոխանակեցին վստահության ամրապնդման հնարավոր միջոցների վերաբերյալ:

Համանախագահները, հղում կատարելով 2011 թ. ապրիլի 14–ին և 2012 թ. հուլիսի 13–ին իրենց կողմից արված հայտարարություններին, նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից  և դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան քաղաքացիական թռիչքներին առնչվող հարցեր:

ԱԳ նախարարներն ու համանախագահներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը,  որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափ: Արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման գործընթացին իրենց աջակցությունը և բանակցությունները շարունակելու իրենց վճռականությունը: Նախարարները և
համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել
հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները:

Նալբանդյանը ՄԽ համանախագահների հետ քննարկել է նաեւ Արցախի օդանավակայանից թռիչքների հարցը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ