12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ն Գերագույն մարմնում քննարկում է

Խորհրդարանական ընդդմադիր ուժ հանդիսացող ՀՅԴ-ն, որը հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին, Գերագույն մարմնում քննարկումներ է իրականացնում իր ընտրազանգվածին  կողմնորոշելու վերաբերյալ:

Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ”Իհարկե, քննարկումներ իրականացվում են ԳՄ շրջանակներում: Երբ այդ որոշումը լինի, կհրապարակենք”,-նշեց Արծվիկ Մինասյանը:

Մեր հարցին, հնարավոր է արդյոք Դաշնակցությունն իր ընտրազանգվածին պարզապես ազատ քվեարկության կոչ անի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.”Գերագույն ժողովի բանաձեւի շրջանակներում այս պահին որեւէ տարբերակ բացառված չէ”:

Հիշեցնենք, որ 2012թ. -ի դեկտեմբերի 26-ին ՀՅԴ-ն հրապարակեց ՀՅԴ Գերագույն ժողովի որոշումը`”թեկնածու չառաջադրել,  բացառելով իշխանության թկենածուին սատարելը, լիազորել ԳՄ-ին` հետեւել նախընտրական գործընթացներին եւ կողմնորոշել ՀՅԴ համակիրներին, քաղաքակական բոլոր միջոցներով հետամուտ լինել կուսակցության յոթ կետերի իրականացմանը’’:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ