11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր կոալիցիայի մասին. Ժամանակ

ՀՀԿ-ում այնքան էլ ոգեւորված չեն, որ ԲՀԿ անդամները պաշտպանում են իրենց թեկնածուին` հատկապես պաշտոնյաները, որոնք մտավախություն ունեն, որ ընտրություններից հետո միգուցե այդ կուսակցությունը նորից իրենց հետ կոալիցիա կազմի, ու պաշտոնների մի մասը նրանց զիջեն:

Ընդ որում, ըստ թերթի` շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ում ԲՀԿ-ին կրկին կոալիցիա բերելու ջատագովը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: Իսկ ՀՀԿ-ում պատրաստ են կամ տրամադրված են ԲՀԿ-ին կրկին կոալիցիա ընդունել:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ ասել է, որ իրենք դեռ հետընտրական զարգացումների կամ նոր կոալիցիա կազմելու քննարկումներ չեն իրականացնում:

“Իսկ այն որ պաշտպանում են Ս. Սարգսյանին, դա մարդկանց վերբերմունքն է, եւ շատ նորմալ է: Դա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի նախագահի իրականացրած ճիշտ եւ արդյունավետ քաղաքականությունը տեսնում են նաեւ տարբեր կուսակցություններում”,-ասել է Շարմազանովը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, եթե կուսակցության “մի քանի հարյուր հազար անդամներից ինչ-որ անդամներ, անհատներ հայտարարում են իրենց անձնական որոշումների մասին, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ կուսակցական որոշումը փոխվել է: Յուրաքանչյուրն ազատ է իր որոշումը կայացնելու եւ չկայացնելու գործում: Ինչ ուզում են` թող անեն”,-ասել է Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ