Հացադուլավոր նախագահի թեկնածուին միացավ Շանթ Հարությունյանը /վիդեո, ֆոտո/
Ամժամկետ հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հունվարի 28-ին միացավ քաղաքացի, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ուղղակի որպես համերաշխության նշան` երեքօրյա հացադուլ է հայտարարում: “Էդքան բան, մնացածը ժամանակը ցույց կտա, բայց ես կողմ եմ հեղափոխական պայքարին”,-ասաց Շանթը:Վերջինս տուն չի գնալու եւ գիշերելու է նախագահի թեկնածուի հետ:
Արդեն 8 օր է, հացադուլը շարունակում է Անդրիաս Ղուկասյանը: Նրա ինքնազգացողությունը բավարար է`առողջություն դեռ ունի, գլխացավ չունի: Նրան ամեն օր այցելում են բազմաթիվ քաղաքացիներ` հայտնելով իրենց զորակցությունը:
“Հացադուլով ինձ միացողներն էլ են դեմ շինծու ընտրություններին”,-ասաց նախագահի թեկնածուն: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե հացադուլով Ղուկասյանը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին, Ղուկասյանը ոչինչ չունի ասելու:
“Հրապարակային խորհրդատվություն է տալիս հա՞ Բագարատյանը ինձ: Նա ունի վարչական աշխատանքի մեծ փորձ , կառավարությունն է ղեկավարել, ունի իր տեսլականը, ես էլ` իմը: Կյանքը ցույց կտա, ես եմ ճիշտ, թե Հրանտ Բագրատյանը”,-ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Մանրամասները` տեսանյութում: