10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին քաղաքական հաջողությունների յոթնյակը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության առումով բավական հաջող տարի է ունեցել: ՛՛Նախ այսօր շատ է գնում այդ վեճը Եվրասիական միություն, թե Եվրամիություն, Հայաստանը բավական հաջող է վարում այդ քաղաքայկանությանը, սա թիվ մեկ հաջողությունն է՛՛,-ասաց Գրիգորյանը: Մեկ այլ առաջընթացային քայլ էր այն, որ մի քանի օր առաջ Հայաստանը ստորագրեց Եվրոպա մուտքի վիզաների […]

Պատասխանատվությունը գցել առաջին եւ երկրորդ նախագահների վրա սխալ է

”Տարվա ընթացքում կարևորը խորհրդարանական ընդդիմության ամրագրումն էր, ի պատիվ ընդդիմության՝ նրանք մանդատները վերցրին ու մտան խորհրդարան՛՛,-ամփոփելով ներքաղաքական տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել այս նախագահական ընտրություններին, պարզ դարձավ, որ ընտրություններում կոշտ պայքար չի լինի, կվերընտրվի գործող նախագահը, իսկ ընտրությունները կանցնեն առանց լարվածության ու խախտումների: […]

Պատգամավորի զբաղմունքը՝ ”կյաժի” ու ”ջպի” հետ նկարվե՞լն է /ֆոտո/

Բլոգեր Էդգար Բարսեղյանը, ում ԲՀԿ խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել, պատասխանել է Ուրիխանյանին` իր բլոգում հետևյալ գրառումն անելով: ”Ես հասկացա, որ կարիքը կա՝ իմ կողմից մի փոքր ավելի ծավալուն պարզաբանում ու մեկնաբանություն անելու։ Հարգելիներս։ Ես չեմ պնդում, և ինքս էլ, անկեղծ, չեմ կարծում, որ Ուրիխանյանին նվիրված դեմոտիվատորը ահավոր հաջողված է զուտ […]

Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարում է, որ չի առաջադարվում, քանի որ համարում է, որ ասպարեզ պիտի իջնեն իրենից ավելի երիտասարդները: ”Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:  Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն: Նա փորձել է միանգամից պատասխանել բոլոր […]

Արմենն ու Ստյոպան` ամենաակտիվը, ՕԵԿ-ն` ամենաբացական. քարոզարշավ

Նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը համացանցում ևս դեռ չի մեկնարկել: ”Այս տարի ընտրությունները շատ տարօրինակ են, քանի որ ոչ մի ձևով չի սկսվում քարոզարշավը, այդ թվում և համացանցում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հումորով նշեց, որ ակնհայտ քարոզարշավը սկսել է միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրման ցանկության մասին: Նախագահական ընտրությունների […]

Պաշտպանեցին Սերժ Սարգսյանին

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական  վարչության ընդլայնված նիստ, օրակարգում ունենալով մեկ հարց` կուսակցության դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ: Նիստի ավարտին ընդունվեց որոշում, որը վարչությունը լիազորված է հայտարարելու Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության  ղեկավար մարմինների անունից` Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին ժամանակավոր փոխարինող է նշանակվել

Ինչպես օրերս հայտնի դարձավ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն լքում է իր պաշտոնը: Նա ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում: Ինչպես հաղորդում է “Trend”-ը, դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով ժամանակավորապես կփոխարինի Ռոբերտ Բրադտկեին, մինչ նոր համանախագահի նշանակումը: Ռոբերտ Բրադտկեն համախագահ է աշխատել 3 տարի: 

Այլ կլիներ, եթե Ծառուկյանն առաջադրվեր

Հայաստանի քաղաքական դաշտում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցելու ունակ  լուրջ թեկնածուներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը բոլոր խաղացողների կողմից միանգամայն հավանական է: Սակայն պատկերն այլ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեր առաջադրվել նախագահական ընտրություններում:  ”Նախագահական ընտրություններին մասնակցելուց  Ծառուկյանի հրաժարվելը բավական փոխել է պատկերը: […]

Տեր-Պետրոսյանը շփոթել է

“Ինձ թվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013-ը շփոթել է 2008-ի հետ, եւ այժմ չունի այն վստահության քվեն, որն ուներ 2008-ին,երբ անխնա եւ անմարդկային ձեւով վարվեց ժողովրդի մի մասի վստահության հետ”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարատուղար Հովհաննես Սահակյանը: Վերջինս չի առաջնորդվում ընկածին խփելու սկզբունքով եւ չմիացավ ՀԱԿ-ին քննադատող բանակին: Հանրապետական պատգամավորը չի կիսում […]

Ի՞նչու են մեծ-մեծ խոսում հանրապետականները. Սասունը հիացած է Հրանտի ելույթով /վիդեո/

ՀԱԿ անդամ Աասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պարզապես հիացած է “Ազատություն ” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթով:  “Մարդը պարզ, նորմալ առաջարկ արեց: Երեւի առաջին անգամ, որ նորմալ առաջարկ եղավ` թե մարդը ինչ է ուզում անի: Ես ողջունում եմ”,- ասաց Սասուն Միքայելյանը: Վերջինս չնայած չէր մասնակցում ՀՀՇ համագումարին, բայց ծանոթացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի