09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քուշկյանը լքո՞ւմ է ԲՀԿ-ն. սատարում է Սերժ Սարգսյանին

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշում գտնվող գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մասնակցեց Տավուշ բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնի հիմնադիր, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ սա մարզերի համաչափ զարգացման ծրագրի շարունակությունն է եւ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ առողջապահության ոլորտին ուշադրություն դարձնելու համար:

Ըստ Քուշկյանի, վերջին տարիներին բազմաթիվ հավակնոտ եւ եզակի ծրագրեր իրականացան: “Պարոն նախագահ, ձեզ հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ որ դուք հաղթեք”,-ասաց Հարություն Քուշկյանը:

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը սատարելու է գործող նախագահ, “Հանրապետական” կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ հնարավոր է Հարություն Քուշկյանը լքի ԲՀԿ շարքերը:

Լուսանկարում առողջապահության նախկին եւ ներկա նախարարները աջից ձախ՝ Հարություն Քուշկյան, Արա Բաբլոյան եւ Դերենիկ Դումանյան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ