26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սխալ է, որ ինձ ասում են, բարդ ես խոսում… Բագրատյանին հասկանում են

‘’Քարոզարշավը նորմալ եմ գնահատում , ուր գնում եմ, ջերմ են ընդունում, գյուղերից մեկում մի երկու –երեք մեքենայով փորձեցին ինչ-որ բան անել, բայց վստահ չեմ , որ կազմակերպված էր’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքն այսպես գնահատեց ընդդիմադիր թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

‘’Երկու բնակավայրում մեզ հստակ բողոքել են, որ վախեցած են, մնացած տեղերում բողոք չենք լսել: Եղել ենք երկու քաղաքում եւ գյուղերում, վաղը կլինեմ Գյումրիում` հանդիպում մտավորականների հետ, կլինի նաեւ միտինգային հանդիպում’’,-առաջիկա քարոզարշավային գրաֆիկը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը տարօրինակ համարեց, որ գյուղում խոսում է լիբերալիզմից եւ իրեն ողջունում են: Նրա խոսքով, գյուղացին, ողջունում է, երբ ասում ես` ես աշխատատեղ ստեղծող չեմ, օգնում եմ , որ դուք ստեղծեք:

‘’Սխալ է, որ ինձ ասում են, բարդ ես խոսում` տնտեսական…. Շատ լավ հասկանում են, թե ինչպես պետք է շտկվի տնտեսականը, շատ լավ հասկանում են դատական ռեֆորմը: Ժողովրդի լեզուն մեր լեզվից ցածր չէ’’,-համոզմունք հայտնեց Հրանտ Բագրատյանը: Նա հավելեց, որ միակ թեկնածուն է, որ նման խոսակցութուն է տանում բնակչության հետ, որի յոթանասուներկու տոկոսը բարձրագույն կրթություն ունեն եւ ոչ պակաս մակարդակ, քան ԱԺ-ն:

Անդրադառնալով տարբեր սոցհարցումների արդյունքներին, ըստ որոնց Բագրատյանը երրորդ հորիզոնականում է, բանախոսը թե “Գելափի”, թե “Սոցիոմետրի”, թե “Հայաստանի եվրոպացի բարեկամների հարցումները”, խայտառակություն համարեց եւ նշեց.

“Ես հիացած եմ այն սոցիոլոգներով, որոնք կարողանում են վաճառել դեզինֆորմացիա: Ես սա սարկազմով եմ ասում, բայց սա իրականում քրեական հանցագործություն է: Իբր լուծել եք առաջին տեղի հարցը, հիմա էլ երրորդն եք լուծում’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ