11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էպոսագետի հանգիստն էլ է լուսաբանվում

Պարզվում է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին լրատվամիջոցները եւ հատկապես հեռուստաընկերությունները լուսաբանում են անգամ հանգստանալիս: Այս մասին այսօր հայտարարեց ինքը` թեկնածուն Henaran.am-ի հետ զրույցում, երբ փորձեցինք պարզել, թե ինչպես է կազմակերպելու քարոզարշավի երկրորդ շաբաթը եւ արդյոք կիրակի հանգստանալու է:

‘’Ես էս ընթացքում էլ էի հանգստանում: Ես երեկ եկել եմ Գյումրի, ընկերոջս երեխաների կնունքն էր, ինձ էլ էր հրավիրել, երեկ ինձ Գյումրիում նկարել` ցուցադրել են, չե՞ք տեսել’’,-ասաց Վարդան Սեդրակյանը:

Այսինքն, Ձեր հանգիստն է՞լ են լուսաբանում, հետաքրքրվեցինք.’’Իհարկե, անպայման’’:

Վարդան Սեդրակյանն ասաց, որ իր հետագա քարոզարշավը շարունակելու է ԶԼՄ-ներով, այնպես, ինչպես նախապես էր հայտարարել, իսկ ժողովրդի հետ հանդիպումները, նրա համոզմամբ, հնացած մեթոդ է.

‘’Ժողովուրդը  ո՞րն է , երբ գնում ես 3 հազար բնակիչ ունեցող ավան ու 10 հոգի գալիս կանգնում են, դա նշանակում է ժողովրդի հետ հանիպե՞լ կամ պետք ա ընկնեմ փողոցը մարդկանց ձեռով բարեւեմ, որ լինի ժողովրդի հետ շփվե՞լ: Այո, 19-20-րդ դարում Ամերիկայում ընտրությունները էդպես անցան հետո իրենց հնացած ձեւերը բերեցին էստեղ’’,-հայտարարեց էպոսագետը:

Վարդան Սեդրակյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում մի քանի մեծ հարցազրույց է տվել ‘’Հանրային’’-ին, ‘’Կենտրոն’’-ին, որոնք , նրա համոզմամբ, ողջ ազգաբնակչությունն է դիտել, ինչպես նաեւ Հայաստանից դուրս գտնվող լրատվամիջոցներին: ‘’ 21-րդ դարում ենք, եթե դու իսկապես ասելիք ունես, կարող ես հանգիստ օգտագործել մասսայական լրատվական միջոցները:

Վստա՞հ եք, որ բոլորը կարդում կամ դիտում են Ձեր հարցազրույցները, գուցե ինտերնետ կամ հեռուստացույց չունեն: Մեր այս հարցադրումը նախագահի թեկնածուն տարօրինակ համարեց.

‘’Այսինքն, ես պետք  ա ընկնեմ քաղաքաներում եւ գյուղերում ման գամ այն  մեկերին, որոնք լրատվական միջոցներից հեռո՞ւ են, հա՞: Էդ մարդուն ո՞նց եմ գտնելու, եթե ինքը թերթ չի կարդում,  հեռուստացույց չի դիտում, որտեղի՞ց է իմանալու, որ ընտրություններ են, եւ որ թեկնածուն գալու է:

Բոլորն էլ դիտում են, կարդում են տեղյակ են, ավելի լավ ա քո ասելիքն ասես` 3 միլիոն մարդ դիտի, քան ընկնես գյուղերն ու քաղաքները մարդկանց ձեռք սեղմես, տեսնես մեկի մեքենան փչացել ա ասես` ինչո՞վ կարող եմ օգնել: Դա իմ ոճը չի’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ