16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանին սերն է եռանդ տալիս

”Ես երեկ գնացել եմ Ազգային գրադարան և երեք համալսարաններ՝ ներկայացնելու համար իմ որդու գիրքը: Դա ես ներկայացրի գրադարանավարներին ու ասացի բարի ընտրություն, այդտեղ ինչ քարոզչություն կա”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ԿԳՆ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքում արված գրառմանը, որ ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը օրենք է խախտել, երբ երեկ այցելել է ՀՊՄՀ, ասաց Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ ինքը դիմել է Արմեն Աշոտյանին, որպեսզի վերջինս իրենց իրավունք տա հանդիպել ուսանողների հետ, բանավեճեր անցկացնել, սակայն մերժվել է: Այս անգամ թեկնածուն նույն խնդրանքով դիմելու է բուհերի ռեկտորներին:

 Հովհաննիսյանի համոզմամբ` եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանը չվերընտրվի, ապա  պարտավոր է հեռանալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունից:

Մեկնաբանելով  իր քարոզարշավի մասին հնչող քննադատական խոսքերին` նախագահի թեկնածուն ասաց. ”Եթե քաղաքական գործիչը պայքարի մեջ է մտել, պետք է ամեն ինչի պատրաստ լինի”: Իսկ քարոզարշավի ընթացքում այսպիսի եռանդով լեցուն լինելը Հովհաննիսյանը պայմանավորում է սիրով: ”Ես չեմ ամաչում ժողովրդի և հայրենիքի հանդեպ տածած իմ սիրուց”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ