31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված ժամկետում` մինչև հունվարի 24-ի ժամը 18:00-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը:

 

“Ժառանգություն” կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65, “Հայ Յեղափոխական դաշնակցություն” կուսակցության կողմից` 51 և “Հայ ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի կողմից` 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

 

Հայաստանի Հանրապետական, “Օրինաց երկիր”, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների կողմից նշանակումներ կատարվել են բոլոր` 1988 ՏԸՀ-ներում:

 

Այսպիսով` 1988 ՏԸՀ-ներում որպես հանձնաժողովի անդամ պետք է նշանակվեին 15 հազար 904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15 հազար 331-ը: Թափուր տեղերը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

Նյութը` “Փաստինֆո”-ի

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ