04 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆիի այլընտրանքն ու Բագրատյանի ծրագիրը

՛՛Մեր ծրագիրը համազգային լիդերի ծրագիր է, որն ընդգծում է հիմնական սկզբունքները վեկտորները, որոնցով մենք պետք է առաջ գնանք՛՛,-այսօր Քաղաքական և միջազգային հետազոտություների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա նշեց, որ իրենց թեկնածուն ակտիվ քարոզարշավ է իրականացնում, մեկնում է մարզեր, և ընդամենը մի քանի գյուղ է, որ նախագահը չի հասցնի այցելել:

՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով այստեղ ներկայացնում էր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց, որ իրենց թեկնածուն ընտրություններին մասնակցում է այլընտրանքային ծրագրով: Մարտիրոսյանի կարծիքով՝ կարևոր է, թե ով է թեկնածուն, իր կատարածը, իր անցած ուղին, այն ծրագիրը, որոնց շուրջ ինքը պատկերացնում է իր ապագա քայլերը: Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում այս ամենն առկա է՝ ըստ Մարտիրոսյանի:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ներկայացնելով ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին ու նրա ծրագիրն, ասաց, որ ցանկացած թեկնածու կարող է ծրագիր գրել:

Ծրագրի առակությունը խիստ կարևոր է, սակայն էականն այն է, թե արդյոք թեկնածուն իր ծրագրի կրողն է: ՛՛Հրանտ Բագրատյանն իր ծրագրի կրող է, սա իր մտքի, փորձի, գաղափարի քաղաքական արտացոլումն է, ծրագիրը պիտի չլինի ցանկությունների ծրագիր, սրանով էլ է տարբերվում մեր ծրագիրը՛՛,-բացատրեց Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ