27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել է ընտրական գործընթացներին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը “հիասթափեցնող” է անվանել այն փաստը, որ Հայաստանի “խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում”:

 Դիվանագետն այդ մասին գրել է իր բլոգում:  

 “Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում:

 Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:

Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց “մեսիջը” հղելու ճիշտ ձեւը եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել”, – գրել է դեսպանը:

 “Տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա հնարավոր է: Հուսով եմ, որ հնարավոր է”, – նկատել է Քեթրին Լիչը, ով նաև  ասել է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն երեք ոլորտներին`ընտրողների ցուցակներ, հանրային ծառայողների ներգրավում, բողոքներին արդյունավետ արձագանքում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ