10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը

“Հիասթափված եմ, շա՛տ… Ինչի՞ նման է, ինձ թվում է ՀՀ` նախագահի թեկնածուների ցանկը անկատար է: “Էպոսագետ-խորովածագետ” կա, նստացույցավոր կա, թեկնածուի “մշտական տոմս” ունեցող ունենք, մեկի փոխարեն երկու նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ … Սակայն այս ծաղկաբույլը անկատար է, պակասում է պառկելու եւ թքախառը գոռալու Մեծն մասնագետը՝ Վարդգես Գասպարին:

 

Պատկերացնու՞մ եք, ինչ ամբողջական պատկեր կունենայինք… Ռուսերեն ասած “ատպադ” …
Ընտրվելու դեպքում Նախագահ Վարդգես Գասպարին (հնչու՞մ է չէ), համաժողովներին, բանակցություններին չհամաձայնվելու կամ դժգոհելու դեպքում անմիջապես կպառկեր, բոլորին ՝ նույնիսկ Պուտինին, շոկի մեջ կգցեր…

 

Կամ կգոռար՝ Ալիեւ սրիկա՛, Ալիեւ տակա՛նք ու …Ալիեւը վախից, ամոթից ու զարմանքից անմիջապես Արցախը կտար մեզ… “:

Մեկնաբանության հեղինակը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն է :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ